Արևմտյան պաշտոնյաները կարծում են, որ Ուկրաինայում պատերազմը կձգվի ևս 5 տարի․ The Economist

Լուրեր

15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
Բոլորը

Արևմտյան պաշտոնյաներն ավելի ու ավելի հաճախ են ենթադրություն հայտնում, որ Ուկրաինայում պատերազմը կարող է ձգվել ևս հինգ տարի՝ հաշվի առնելով, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ուկրաինան պատրաստ չեն հանձնվելու, բայց նաև չեն կարողանում բեկում մտցնել իրավիճակում։ Այս մասին գրում է The Economist-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցը նշում է, որ ուկրաինական պատերազմը հիշեցնում է ոչ միայն այն մասին, թե որքան զինամթերք է ծախսվում խոշոր պատերազմներում, այլև այն մասին, թե իրականում որքան սուղ են արևմտյան զինանոցները և դրանք համալրելու կարողությունը։ ԱՄՆ-ը ​​կտրուկ ավելացնում է 155 մմ տրամաչափի հրետանային արկերի արտադրությունը, սակայն 2025 թվականին նրա արտադրությունը, հավանաբար, դեռ ավելի ցածր կլինի, քան 2024 թվականին Ռուսաստանում: Որպես զենքի հետ կապված լարված իրավիճակի օրինակ՝ լրատվամիջոցը համեմատում է Ուկրաինայի պատերազմը և Իսրայելի պատերազմը ՀԱՄԱՍ-ի հետ։ Լրագրողները նշում են, որ, ընդհանուր առմամբ, դրանք երկու տարբեր տեսակի պատերազմներ են, և դրանք վարելու համար տարբեր զենքեր են անհրաժեշտ։

Ուկրաինային անհրաժեշտ են հեռահար հրթիռներ՝ Ղրիմին հարվածելու համար, ինչպես նաև զրահամեքենաներ, որոնք թույլ կտան հետևակին առաջ շարժվել, և ականազերծող սարքավորումներ՝ հսկայական ականապատ դաշտերը հաղթահարելու համար: Իսրայելին անհրաժեշտ են օդից նետելու խելացի ռումբեր, այդ թվում՝ բունկերներ և «Երկաթե գմբեթ»-ի հրթիռներ, որոնք սպառվում են մեծ արագությամբ:

Բայց կան նաև խաչմերուկներ։ Անցյալ տարի Ամերիկան ​​օգտագործել է իր զինամթերքը Իսրայելում՝ Ուկրաինային զինելու համար։ Հոկտեմբերին ստիպված է եղել արկերի մի մասը, որոնք պետք է մատակարարվեին Ուկրաինա, Իսրայելին ուղղորդել։

Ներկայում ԱՄՆ-ը, հավանաբար, կկարողանա բավարարել երկու երկրների պահանջները, գրում է Economist-ը, բայց եթե պատերազմներից մեկը (կամ երկուսն էլ) երկարաձգվեն, կարող են խնդիրներ առաջանալ։

«Ժամանակի ընթացքում պետք է գնալ փոխզիջումների, քանի որ որոշ առանցքային համակարգեր կվերաուղղեն Իսրայել»,- գրում է Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնից Մարկ Կանսիանը։

Նշվում է, որ որոշ համակարգեր, որոնք Ուկրաինային անհրաժեշտ են հակահարձակման համար, կարող են հասանելի չլինել այն քանակով, ինչի հույսն ուներ Կիևը։

Էմմա Չոբանյան