Իրանը Հայաստանի և 4 այլ երկրների հետ տարանցիկ առևտրի համաձայնագիր է ստորագրել

Լուրեր

30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների գագաթնաժողովում իրանական կողմը հինգ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրաքի, Սիրիայի և Թուրքմենստանի հետ համաձայնագրեր է կնքել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակում տարանցիկ առևտրի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազարփաշը, հաղորդում է Tasnim գործակալությունը։

«ՏՀԿ-ի գագաթնաժողովում ընդգծվել են տարանցիկ հնարավորությունները, Իրանը նշվել է որպես հիմնական առանցքներից մեկը, օրակարգում եղել է հարավ-արևելքից հյուսիս միջանցքի կառուցման ավարտը, համաձայնագրեր են ստորագրվել Ռուսաստանի, Իրաքի, Սիրիայի, Հայաստանի և Թուրքմենստանի հետ՝ այս երկրների հետ տարանցիկ առևտրի զարգացման համար»,- ասել է Բազարփաշը։

Նա նաև նշել է, որ իրանական կողմը շուտով կավարտի Պարսից ծոցի նավահանգիստները Կասպից ծովի նավահանգիստների հետ կապող տրանսպորտային միջանցքի կառուցումը։

Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի է ունեցել նոյեմբերի 8-9-ը Տաշքենդում։