Իսլանդիայում մի ամբողջ քաղաք են տարհանել հրաբխի ժայթքման վտանգի պատճառով

Լուրեր

15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
Բոլորը

Ֆագրադալսֆյադալ հրաբխի ժայթքման սպառնալիքի՝ գնալով ավելի ակնհայտ դառնալու հետ մեկտեղ Իսլանդիայում հրաբխին մոտ գտնվող գյուղերի բնակիչներին թույլատրել են վերադառնալ իրենց տներ՝ ամենաթանկարժեք իրերը տեղափոխելու համար, գրում է Euronews-ը։

Իսլանդիան, որն ունի 33 ակտիվ հրաբխային համակարգ, նախորդ ուրբաթ արտակարգ դրություն էր հայտարարել, իսկ արդեն շաբաթ հրահանգել պարտադիր տարհանել Գրինդավիկի բնակիչներին։

Վերջին շաբաթների ընթացքում մի շարք փոքր երկրաշարժեր են տեղի ունեցել այդ տարածքում:

Յուրաքանչյուր մեքենայով թույլատրվել է միայն երկու հոգու մուտք գործել վտանգավոր գոտի և շատ կարճ ժամանակով։ Ոմանք տարել են ընտանի կենդանիներին և կահույք, մյուսները վերցրել են նախապես գնված ամանորյա նվերներն ու իրենց հոգեհարազատ իրեր, քանի որ ոչ ոք չգիտի, թե երբ կկարողանա վերադառնալ տուն կամ արդյո՞ք ընդհանրապես կվերադառնա։

Նույնիսկ այնպիսի տարածքի համար, ինչպիսին Իսլանդիան է, որը բառացիորեն գտնվում է հրաբխի վրա, մի ամբողջ քաղաքի տարհանումը հազվադեպ երևույթ է: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 50 տարի առաջ՝ երկրի հարավային ափերի մոտ գտնվող Հեյմեի կղզում հրաբխի ժայթքման ժամանակ։