Պուտինը ստորագրել է ռազմական դրության ժամանակ նախագահական ընտրությունները հետաձգելու մասին օրենքը

Լուրեր

16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը փոխում է ռազմական դրություն մտցնելու դեպքում նախագահական ընտրությունների անցկացման կարգը։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, գրում է The Moscow Times-ը։

Փաստաթղթի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին իրավունք է տրվում հետաձգել պետության ղեկավարի ընտրությունն այն շրջաններում, որտեղ ռազմական դրություն է գործում, եթե քվեարկությունը «վտանգ է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կյանքի և առողջության համար»:

ԿԸՀ-ն կարող է նաև հատուկ ընթացակարգ մտցնել ռազմական դրության ժամանակ ընտրությունների համար և կրճատել քվեարկության ժամանակը։ Հանձնաժողովը պետք է որոշում կայացնի ընտրությունները հետաձգելու կամ անցկացնելու մասին՝ Պաշտպանության նախարարության, ԱԴԾ-ի և այն սուբյեկտի ղեկավարի հետ խորհրդակցելուց հետո, որի տարածքում ռազմական դրություն է մտցվել։

Օրենքը նաև նոր սահմանափակումներ է մտցնում լրատվամիջոցների աշխատողների և ընտրությունների դիտորդների համար: Ընտրատեղամասեր կկարողանան մուտք գործել միայն աշխատանքային պայմանագրով աշխատող լրագրողները, իսկ լուսանկարահանումը և տեսանկարահանումը կթույլատրվի միայն «օրենքով սահմանված կարգով դա անելու իրավունք ունեցող անձանց»։ Լրագրողները զորամասեր մուտք գործելու հնարավորություն կունենան միայն ստորաբաժանման հրամանատարի համաձայնությամբ։

Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս գտնվող ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի և ավարտի ժամերը կարող են փոխվել դեսպանատան կամ հյուպատոսության որոշմամբ, եթե նրանք համարեն, որ վտանգ է սպառնում «ՌԴ քաղաքացիների կյանքին և առողջությանը»:

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բացատրել էր, որ նախագահական ընտրությունների մասին օրենքում փոփոխություններ են պահանջվում «հատուկ իրավիճակի» պատճառով, այդ թվում՝ Ուկրաինայի անեքսիայի ենթարկված շրջաններում։