Էրդողանը կխոսի 45 երկրների ղեկավարների հետ, որոնք ՄԱԿ-ում չեն մասնակցել Գազայի հարցով բանաձևի քվեարկությանը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շուտով հեռախոսազրույց կունենա 45 երկրների ղեկավարների հետ, որոնք ձեռնպահ են մնացել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Մերձավոր Արևելքում հրադադարի մասին բանաձևի վերաբերյալ քվեարկությունից։ Այս մասին գրում է թուրքական Yeni Safak պարբերականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մասնավորապես, նախատեսվում են բանակցություններ Ալբանիայի, Ավստրալիայի, Բուլղարիայի, Կամերունի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Եթովպիայի և Զամբիայի հետ։

Հոկտեմբերի 7-ից Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմը շարունակվում է։ Իսրայելն իր զոհերի թիվը գնահատում է 1,4 հազար մարդ, Պաղեստինը՝ ավելի քան 11 հազար։

Թուրքիան աջակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից հոկտեմբերի 27-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ բանաձևի ընդունմանը։ Փաստաթուղթը նախատեսում էր զինադադար, հումանիտար միջանցքի բացում և Գազայի բնակիչներին սննդամթերքի և հիմնական ծառայությունների հասանելիության ապահովում։

Անցյալ ամիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնության չեկավ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ չորս բանաձևերի նախագծերից ոչ մեկի շուրջ: