ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի հատվածում
Քաղաքականություն
14.11.2023 | 12:41Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը «կորցրել է վերահսկողությունը Գազայում իրադրության նկատմամբ», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
«ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի հատվածի նկատմամբ։ Ահաբեկիչները հարավ են փախչում»,-ասել է Գալանտը։ Ըստ նրա՝ Գազայի բնակիչները թալանում են ՀԱՄԱՍ-ի պահեստները, և նրանք «այլևս չեն վստահում կառավարությանը»։
Գալանտը նաև հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է գործել Գազայի հատվածում նախնական պլանների համաձայն և վերջին շրջանում ուժգնացրել է հարձակումները ՀԱՄԱՍ-ի թունելների ուղղությամբ։