Ռուսական պետական լրատվամիջոցները հրապարակել, հետո ջնջել են Դնեպրի մոտ զորքերի հետքաշման մասին լուրերը

Լուրեր

24.07.2026 | 12:10
ՌԴ-ն հուլիսի 27-ից կարգելի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը // Ծառուկյանին կրկին հարցաքննում են․ ԼՈՒՐԵՐ
24.07.2026 | 12:00
Պետբյուջեն առաջին կիսամյակում կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված պակասուրդի փոխարեն
24.07.2026 | 11:51
Վալերի Օսիպյանից 2520 դրամ պակաս կպահանջեն, սակայն բռնագանձման ցանկում է ներառվել ոստիկանությունից ստացած բնակարանը
24.07.2026 | 11:40
Թրամփը հայտարարել է, որ իրանական սառեցված միջոցներից կվճարվի նավագնացությանը հասցված վնասը
24.07.2026 | 11:27
Արփինե Սարգսյանը հանձնարարել է հստակ թիրախներ սահմանել ոստիկանության աշխատանքի համար
24.07.2026 | 11:14
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ռուսական պետական լրատվականները հրապարակել և րոպեների ընթացքում ջնջել են Դնեպրի ձախ ափին ռուսական զորքերի «վերախմբավորման» մասին լուրերը։ Նոյեմբերի 13-ի առավոտյան Telegram-ի ալիքներում և ՌԻԱ Նովոստի ու ՏԱՍՍ լրատվական կայքերում լուրեր էին հայտնվել այն մասին, որ «Դնեպր» զորախումբը կտեղակայվի Դնեպրից արևելք «ավելի շահեկան դիրքերում», այնուհետև երկու գործակալություններն էլ հայտնեցին, որ այդ լուրերը «չեղարկվում են, քանի որ թողարկվել են սխալմամբ», գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Մենք ներողություն ենք խնդրում մեր բաժանորդներից և ընթերցողներից»,- հայտարարել են ՏԱՍՍ-ից:

Meduza-ն գրում է, որ ջնջված հաղորդագրություններում գործակալությունը հղում է արել ՌԴ Պաշտպանության նախարարությանը, սակայն այդ լուրը չի հրապարակվել ռուսական գերատեսչության Telegram-ալիքում։ Բացի այդ, ՌԴ ՊՆ-ն հերքել է Դնեպրի մոտ հնարավոր նահանջի մասին տեղեկությունները։

«Դնեպրի մարզում զորքերի «վերախմբավորման» մասին կեղծ հաղորդագրություն տարածելը, իբր, ՌԴ ՊՆ մամուլի կենտրոնի անունից, սադրանք է»,- նշել են գերատեսչությունից՝ ի պատասխան RBC-ի հարցման։

DW-ն հիշեցնում է, որ «զորքերն ավելի շահեկան դիրքեր տեղափոխելու մասին» ձևակերպումն ավելի վաղ արդեն օգտագործվել էր ռուսական պաշտոնական աղբյուրների կողմից և նշանակում էր Ուկրաինա ներխուժած ռուսական զինված ուժերի նահանջ։ Մասնավորապես, այսպես են հայտնել ռուսական պետական ​​լրատվամիջոցները 2022 թվականին Խարկովի և Խերսոնի շրջաններում ռուսների նահանջի մասին։