Բորելը կայցելի Իսրայել և Գազայի հատված
Քաղաքականություն
13.11.2023 | 15:59Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նոյեմբերի 16-ին կայցելի Իսրայել: Այցի շրջանակում նախատեսվում է, որ նա կմեկնի նաև Գազայի հատված, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Բորելը հինգշաբթի համերաշխության այց կկատարի Իսրայել: Սպասվում է, որ նա կայցելի Գազայի հատված և կհանդիպի պատանդների ընտանիքների, ինչպես նաև նախագահ Իցհակ Հերցոգի և արտգործնախարար Էլի Քոհենի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։
Ynet-ը նշում է, որ Իսրայելն անցյալ տարի մերժել է Բորելի՝ երկիր այցելելու խնդրանքը։