Գազայում մարտերը շարունակվում են․ տեղի խոշորագույն հիվանդանոցը դադարեցրել է աշխատանքը

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

Իսրայելի ցամաքային ներխուժման շրջանակում Գազայի հատվածի հյուսիսում ամբողջ գիշեր շարունակվել են ծանր մարտերը: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ զորքերը շարունակում են Գազայի հատվածում հարձակումների ժամանակ գտնել ՀԱՄԱՍ-ի զենքերը, այդ թվում՝ դպրոցներում, մզկիթներում և բնակելի շենքերում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իսրայելական Haaretz-ը գրում է, որ իսրայելցի զինվորները ներխուժել են Գազայի հատվածում Շատի փախստականների ճամբարի ծայրամասում «Իսլամական ջիհադ» խմբավորման բարձրաստիճան առաջնորդի տուն և, Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, մանկական  սենյակում զենքի պահոց են հայտնաբերել։

Իսրայելը հայտարարում է, որ գործնականում շրջապատել է Գազա քաղաքը՝ մեղադրելով ՀԱՄԱՍ-ին խմբավորման գրոհայիններին քաղաքացիական շենքերի, այդ թվում՝ անկլավի ամենամեծ հիվանդանոցի տակ արգելափակվելու մեջ, ինչը հիվանդանոցը հերքում է։

ԱՄՆ նախագահի վարչակազմն էլ Իսրայելի պաշտոնյաների հետ զրույցում մտահոգություն է հայտնել «Աշ-Շիֆա» հիվանդանոցային համալիրի հնարավոր գրավման կապակցությամբ։ Սպիտակ տունը մտավախություն ունի, որ մեծ թվով խաղաղ բնակիչներ կվիրավորվեն կամ կզոհվեն։

Գազայում գտնվող խոշորագույն «Աշ-Շիֆա» հիվանդանոցը հոսանքազրկված է և չի կարողանում գործել։ Հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի ղեկավարն ասել է, որ Իսրայելի առաջարկած 300 լիտր վառելիքն էլեկտրաէներգիա կապահովի ընդամենը կես ժամով։

«300 լիտրը ոչինչ չի նշանակում։ Դրանով մեր գեներատորը կաշխատի ընդամենը կես ժամ»,- ասել է նա։

Ըստ իսրայելցի զինվորականների՝ գիշերվա ընթացքում հիվանդանոցի մոտ թողել են 300 լիտր վառելիք, սակայն ՀԱՄԱՍ-ը «ճնշել է հիվանդանոցին»՝ բժիշկներին թույլ չտալով վառելիքը վերցնել։ ՀԱՄԱՍ-ը հերքել է այս լուրերը։

Էմմա Չոբանյան