Ֆրանսիան փոխում է Ուկրաինային սպառազինության մատակարարման մոտեցումները

Լուրեր

15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
Բոլորը

Ֆրանսիայի իշխանությունները կդադարեցնեն Ուկրաինային զենք մատակարարել իրենց զինանոցներից, որպեսզի Կիևը սկսի զենք գնել ֆրանսիացի արտադրողներից՝ օգտագործելով դրա համար հատուկ հատկացված միջոցները, հայտարարել է երկրի Զինված ուժերի նախարար Սեբաստյան Լըկորնյուն, գրում է The Moscow Times-ը։
«Մենք այժմ բանակցություններ ենք վարում ուկրաինացի գործընկերների հետ, որպեսզի Ուկրաինան գնի նոր հաուբիցներ՝ օգտագործելով հատուկ հիմնադրամի միջոցները, և որպեսզի ֆրանսիացի զինվորականներն այլևս ստիպված չլինեն զենք փոխանցել իրենց զինանոցներից», – ասել է Լըկորնյուն LCI հեռուստաալիքի եթերում:
Նա հիշեցրել է խորհրդարանի վերջերս հրապարակված զեկույցը, ըստ որի՝ Ուկրաինային հատկացվող Ֆրանսիայի ռազմական օգնության չափն արդեն կազմել է 3 միլիարդ եվրո։ Ըստ Լըկորնյուի, բյուջեից 200 միլիոն եվրո է հատկացվել Կիևին աջակցության հատուկ հիմնադրամին։ Ուկրաինան կարող է այդ միջոցները ծախսել նոր զենք գնելու վրա, բայց միայն ֆրանսիացի մատակարարներից։
Լըկորնյուն նաև նշել է, որ Փարիզը կկենտրոնանա Կիևին հակաօդային պաշտպանության սարքավորումներ, այդ թվում՝ մարտական անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ցամաքային զորքերի համար սարքավորումներ մատակարարելու վրա:

Ֆրանսիան, մասնավորապես, ավելացրել է «Կեսար» ինքնագնաց հաուբիցների արտադրության տեմպերը՝ ամսական երկու միավորից հասցնելով վեց միավորի։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինա է տեղափոխվել նման 49 հաուբից՝ 30 ֆրանսիական և 19 դանիական, ասել է երկրի զինված ուժերի նախարարը։