Վրաստանի նախագահը կրկին առանց կառավարության թույլտվության մեկնել է արտերկիր

Լուրեր

30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին թույլտվություն չի խնդրել կառավարությունից՝ մասնակցելու Փարիզում մեկնարկած Խաղաղության ֆորումին։ Գրուզիա օնլայնի հաղորդմամբ՝ կառավարության վարչակազից հայտնել են, որ  նախագահը նրանց հետ չի կապվել այցի վերաբերյալ։

Սա Սալոմե Զուրաբիշվիլիի առաջին այցն է արտերկիր իր իմփիչմենթի գործընթացի մեկնարկից հետո և, ինչպես IPN-ին հայտնել են նախագահի վարչակազմում, նա արդեն մեկնել է Փարիզ՝ առանց արտերկիր մեկնելու համար կառավարության համաձայնությունը ստանալու։

Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին նոյեմբերի 8-ին Օրբելիանի պալատում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ կշարունակի լոբբինգը ԵՄ-ին Վրաստանի անդամակցության համար և կմեկնի Փարիզ՝ Խաղաղության ֆորումին մասնակցելու։

Նշենք, որ ֆորումին մասնակցում է և այսօր ելույթ է ունենալու նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը իմփիչմենթի գործընթաց էր սկսել երկրի նախագահի հանդեպ՝ նրան մեղադրելով առանց կառավարության թույլտվության արտերկիր գործուղվելու մեջ և այդպիսով խախտելով երկրի Սահմանադրությունը։ Սակայն Վրաստանի խորհրդարանի 100-ից քիչ պատգամավորներ են կողմ քվեարկել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հեռացմանը, ինչի արդյունքում իմփիչմենթը տապալվել է։