Իսրայելը չարաշահում է մեր համբերությունը նաև միջուկային զենքի կիրառման սպառնալիքով․ Էրդողան

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Գազայի հատվածում ամբողջ աշխարհի աչքի առաջ տեղի է ունենում ողբերգություն, աղետ, հանցագործություն մարդկության դեմ։ Այս մասին հայտարարել է Թուրքիային նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աթաթուրքի մահվան 85-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, փոխանցում է TRT Haber-ը։

«Իսրայելի դաժան հարձակումները Գազայի վրա ևս մեկ անգամ ապացուցեցին մեր պայքարի և հնարավորինս շուտ  հաջողության հասնելու կարևորությունը։ Ամբողջ աշխարհի աչքի առաջ տեղի է ունենում աղետ, աղետ, մարդկության դեմ հանցագործություն»,- հայտարարել է Էրդողանը։

Նա հավելել է, թե նրանք, ովքեր «բռնի կերպով յուրացրել են այն հողը, որտեղ հազարավոր տարիներ ապրել է պաղեստինյան ժողովուրդը, փորձում են կառուցել մի պետություն, որը գոյություն ունի ընդամենը 75 տարի, և որի լեգիտիմությունը կասկածելի է դարձել սեփական ֆաշիզմի պատճառով»։

«Դա բավարար չէ։ Նրանք փորձարկում են մեր համբերությունը միջուկային զենքի կիրառման սպառնալիքներով, խոստացված հողի հետ կապված մոլորությամբ, որը ներառում է մեր երկրի տարածքը»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան շարունակում է աշխատանքը բոլոր հարթակներում ու աջակցում է Գազայի ժողովրդին՝ չլքելու իրենց տներն ու հողերը։

Հավելենք, որ Էրդողանը Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի ֆոնին պարբերաբար Իսրայելին կոշտ քննադատության է ենթարկում։

Էմմա Չոբանյան