Նշանակալի իրադարձություն է․ ամերիկյան կողմը՝ ՀՀ ԳՇ պետի՝ ԱՄՆ եվրոպական հրամանատարություն այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով նոյեմբերի 1-3-ը ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել էր Շտուտգարտում տեղակայված ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան: Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամի հետ: Ամերիկյան կողմը X-ի էջում ՀՀ ԳՇ պետի այցը ամփոփող տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութում Էդվարդ Ասրյանը հայտարարում է, որ արևմտյան երկրները կենսական նշանակություն ունեն խաղաղության ու կայունության գործում։

«Եվ այս առնչությամբ մենք ցանկանում ենք ընդլայնված գործընկերություն ԱՄՆ-ի հետ»,- ասում է ՀՀ ԳՇ պետը։

Նշվում է, որ բանակցություններում քննարկվել են Հայաստանի զինված ուժերի արդիականացումը, զորավարժությունների հնարավորություններն ամերիկյան ուժերի հետ։

ԱՄՆ եվրոպական հրամանատարության բրիգադի գեներալ Բրիոնի Թերելն էլ հայտարարել է, որ սա նշանակալի իրադաձություն է իրենց և Հայաստանի համար։

«Մենք դրել ենք ուժեղ և ընդլայնված համագործակցության հիմքերը։ Վերապատրաստման վարժանքներն ու ռազմավարական քննարկումները մեծացնում են մեր ճանաչողությունը և ճանապարհ բացում ավելի ուժեղ գործընկերության համար»,- ասել է նա։

Տեսանյութում նաև խոսվում է այս տարի Հայաստանում անցկացված հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2023» զորավարժությունների մասին խաղաղապահ առաքելության նախապատրաստության շրջանակում։

Էմմա Չոբանյան