Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաները 46 անգամ հարձակման են ենթարկվել վերջին շաբաթներին․ Պենտագոն

Լուրեր

25.02.2026 | 15:44
Բիլ Գեյթսը ներողություն է խնդրել Էփշտեյնի հետ իր կապերի համար ու խոստովանել սիրավեպերը ռուս կանանց հետ
25.02.2026 | 15:40
Ղազախստանում Սու-30ՍՄ կործանիչ է վթարվել
25.02.2026 | 15:32
Չեմպիոնների լիգայի խաղում ուկրաինացի մրցավարները չեն սեղմել ռուս ֆուտզալիստի ձեռքը
25.02.2026 | 15:19
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.02.2026 | 15:17
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեի շրջանին ու Դնեպրոպետրովսկին
25.02.2026 | 15:05
ԱԺ ՏԿ, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
25.02.2026 | 15:00
Պարեկային ծառայությունը նոր պետ ունի // Ձյուն է սպասվում․ ԼՈՒՐԵՐ
25.02.2026 | 14:56
ԱՄՆ-ն դեմարշ է հայտարարել Կիևին Նովոռոսիյսկի նավթային տերմինալին հարվածից հետո
25.02.2026 | 14:48
Պարտավորություն ունենք՝ տարեկան առնվազն 2 անգամ հայտարարելու ջրամատակարարման գրաֆիկների տատանումների մասին․ «Վեոլիա Ջուր»
25.02.2026 | 14:37
Միհրան Պողոսյանի կանխիկ փողերն արագորեն սպառվում են
25.02.2026 | 14:26
Էդուարդ Վարդանյանը վերադառնում է ACA 
25.02.2026 | 14:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սմոլենսկի քիմիական գործարանի վրա, զոհվել է 4 մարդ
25.02.2026 | 13:51
Նիկոլ Փաշինյանը փղի արձանիկ է նվեր ստացել հնդիկ գեներալից
25.02.2026 | 13:42
Գեղեցիկ գոլ՝ Լուկաս Սելարայանի տպավորիչ ասիստից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 13:33
Ով է «Նուբարաշեն» ՔԿՀ թմրանյութի նմանվող զանգված տանելու մեջ կասկածվող փաստաբանը․ նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել
Բոլորը

Սիրիայում չորեքշաբթի իրանական օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածից հետո ամերիկյան զորքերը չորս անգամ Մերձավոր Արևելքում Իրանի կողմից աջակցվող խմբավորումների հարվածների թիրախում են հայտնվել։ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարել է, որ ԱՄՆ-ի բազաները 46 անգամ հարձակման են ենթարկվել հոկտեմբերի 17-ից ի վեր՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ զինյալ խմբավորման միջև պատերազմի բռնկումից հետո, գրում է The Hill-ը։

Դա ներառում է 24 հարձակում Իրաքում և 22-ը՝ Սիրիայում։ Հարձակումների ժամանակ անօդաչուներ և հրթիռներ են կիրառվել։

«Եթե այս հարձակումները շարունակվեն մեր անձնակազմի դեմ, մենք չենք վարանի մեր ընտրած ժամանակին և վայրում կրկին պատասխանել»,- ասել է Սինգհը լրագրողների հետ ճեպազրույցում:

Ընդհանուր առմամբ, 56 զինվորական է վիրավորվել գրոհների ժամանակ, սակայն մեծ մասը թեթև վնասվածքներ են, և նրանք արդեն վերադարձել են ծառայության։

Օրերս էլ հութիները, որոնց աջակցում է նաև Իրանը, Եմենի ափերի մոտ խոցել էին ամերիկյան  MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը:

ԱՄՆ-ն այժմ ավելի է ուժեղացրել իր ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի ֆոնին։

Էմմա Չոբանյան