Իսրայելը Գազայի բնակիչների համար կրկին բացել է դեպի հարավ տարհանման միջանցքը
Քաղաքականություն
09.11.2023 | 18:27Իսրայելական բանակը հայտնել է, որ այսօր վերաբացել է տարհանման միջանցքը, որը թույլ է տալիս Գազայի հյուսիսում գտնվող խաղաղ բնակիչներին անցնել հարավ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Սալահ ադ-Դին միջանցքը բաց կլինի հինգերորդ օրն անընդմեջ:
Բանակի խոսնակ Ավիչայ Ադրեյը X սոցիալական ցանցում գրել է, որ Գազայի հատվածով անցնող հիմնական ճանապարհով երթևեկությունը թույլատրվելու է տեղական ժամանակով առավոտյան 10-ից մինչև 16-ը: Սա մեկ ժամով ավելի է, քան երեկ էր։
ՄԱԿ-ի մարդասիրական գործակալության տվյալներով՝ երեկ այս ճանապարհով մոտ 50 հազար մարդ է կարողացել տարհանվել։ Սա ամենամեծ թիվն է մեկ օրվա ընթացքում անցյալ կիրակի միջանցքը բացվելուց ի վեր: