Բրիտանական նավթային ընկերությունը ֆինանսավորել է Ղարաբաղի հայերի դեմ ռազմական ագրեսիան․ Guardian

Լուրեր

15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
Բոլորը

Ադրբեջանում British Petrolium-ի (BP) հանածո վառելիքի նախագծերն օգնել են ֆինանսավորել ռազմական ագրեսիան Ղարաբաղի հայերի դեմ՝ Ադրբեջանի կառավարությանը միլիարդավոր դոլարներ փոխանցելով, պնդում է Global Witness-ը, գրում է The Guardian-ը:

Global Witness-ը նշում է, որ բրիտանական նավթային ընկերության կողմից շահագործվող երկու խոշոր նավթագազային նախագծերում Ադրբեջանի մասնաբաժինը 2020 թվականից ի վեր՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի բռնկումից հետո, ավելի քան չորս անգամ գերազանցել է իր ռազմական ծախսերը։

ՀԿ-ի վերլուծությունը ցույց է տվել, որ Ադրբեջանի տնտեսական կախվածությունը BP-ից՝ իր ամենամեծ օտարերկրյա ներդրողից, անուղղակիորեն օգնել է ֆինանսավորել վիճելի տարածաշրջանում էթնիկ հայերի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որը ստիպել է ավելի քան 100,000 մարդու լքել տարածքը սեպտեմբերի սկզբից:

Նույն ամսին BP-ն ներկայացնող բարձրաստիճան դեմքեր, այդ թվում՝ դրա նախագահ Հելգե Լունդը և նախկին գործադիր տնօրեն Ջոն Բրաունն այցելել են Բաքու՝ մասնակցելու Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնակատարություններին և վերահաստատել «Ադրբեջանի հետ երկարաժամկետ գործընկերության» իրենց հանձնառությունը», ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

BP-ն 2020 թվականից Բաքվին մատակարարել է գրեթե 35 մլրդ դոլար արժողությամբ նավթ և գազ՝ համաձայն «արտադրության բաշխման համաձայնագրի»:

The Guardian-ը հիշեցնում է, որ Իլհամ Ալիևը նախագահ է դարձել իր հոր մահից հետո՝ 2003 թվականին, մի ընտրությունների արդյունքում, որոնք, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության դիտորդների պնդմամբ, չեն համապատասխանել միջազգային չափանիշներին:

«BP-ի երկարամյա համագործակցությունն Ալիևի բռնապետության հետ ֆինանսավորել է Ադրբեջանի ռազմականացումը և ագրեսիան Հայաստանի դեմ։ BP-ն ուրախ է շարունակել հորատումը՝ ոչինչ չսովորելով Ռուսաստանում կատարած պատմական սխալից»,- ասել է Դոմինիկ Իգլթոնը՝ Global Witness-ի ավագ աշխատակիցը:

Պարբերականը հիշեցնում է, որ BP-ն ստիպված եղավ հրաժարվել ռուսական «Ռոսնեֆտ» նավթային ընկերության գրեթե 20% բաժնետոմսերից շուրջ 24 միլիարդ դոլար արժողությամբ՝ Կրեմլի՝ Ուկրաինա ներխուժումից հետո, երբ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտահոգություն հայտնեց ընկերության հետ BP-ի կապերի վերաբերյալ։

«Բռնակալներին ֆինանսավորելը միշտ էլ վատ ռազմավարություն է»,- եզրափակել է Իգլթոնը: