Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքում կատաղի բախումներ են պաղեստինցիների և իսրայելական բանակի միջև

Լուրեր

22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Իսրայելական զորքերը «մի քանի ճակատներից» գրոհում են Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքը, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը: Նշվում է, որ կատաղի բախումներ են սկսվել, փոխանցում է Կոմերսանտը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Իսրայելը համալրում է ստանում հարևան բնակավայրերից, սակայն բախվում է «կատաղի դիմադրության՝ առաջխաղացման փորձի ժամանակ»։

Հորդանան գետի արևմտյան ափին բախումները տեղի են ունենում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ֆոնին, որը շարունակվում է հոկտեմբերի 7-ից։ Այն սկսվել է պաղեստինյան շարժման հարձակմամբ, որի ժամանակ զոհվել է 1,400 իսրայելցի, վիրավորվել՝ 5,400-ը։

Իսրայելը պատասխան ռազմական օպերացիա է իրականացնում։ Գազայի հատվածում արդեն մահացել է շուրջ 10,3 հազար պաղեստինցի, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։ Տուժել է 26 հազար մարդ։ Հորդանան գետի արևմտյան ափին էլ 150 պաղեստինցի է զոհվել, 2,400-ը՝ վիրավորվել։