Ամերիկահայերի դեմ խտրական վերաբերմունքի համար Citigroup-ը 25,9 մլն դոլարով տուգանվել է

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

ԱՄՆ-ում գործող Citibank-ը տարիներ շարունակ ապօրինի խտրական վերաբերմունք է դրսևորել ամերիկահայերի նկատմամբ՝ առանձնացնելով նրանց կրեդիտ քարտերի դիմումները՝ հիմնվելով նրանց ազգանվան վրա։ Այս մասին հայտնել է դաշնային կարգավորող մարմինը, գրում է CNN-ը։

Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոն՝ CFPB-ն, պարզել է, որ առնվազն 2015-ից մինչև 2021 թվականը ընկերությունը «թիրախավորել է» հայկական ծագմամբ անձանց։ «Citi-ն ամերիկահայերին վերաբերվում էր որպես հանցագործների, որոնք կարող են խարդախություն գործել», – պնդում է CFPB-ն:

Ըստ կարգավորող մարմնի՝  բանկը մյուսների համեմատ ավելի խիստ չափանիշներ է կիրառել ամերիկահայերի դիմումների նկատմամբ,  անմիջապես մերժելով դրանք, արգելափակել հաշիվները և պահանջել լրացուցիչ տեղեկատվություն։ Citi-ն թիրախավորել է այն դիմողներին, որոնց ազգանուններում կա «-ian» և «-yan» վերջավորությունը։  Խտրականություն է դրսևորվել հատկապես Գլենդելում և Կալիֆորնիայի այլ բնակավայրերում:  Այս խտրականությունը թաքցնելու համար ընկերությունն անգամ փաստաթղթեր է կեղծել:

CFPB-ն բանկին պարտավորեցրել է վճարել 25,9 միլիոն դոլար տուգանք և սպառողների փոխհատուցում:

«Ցավոք, Կալիֆոռնիայի որոշ հատվածներում գործող հայկական խարդախության լավ փաստագրված ցանցը խափանելու փորձի ժամանակ մի քանի աշխատակիցներ անթույլատրելի գործողություններ են կատարել։ Թեև մենք առաջնահերթություն ենք տալիս մեր բանկին և մեր հաճախորդներին խարդախությունից պաշտպանելուն, անընդունելի է վարկային որոշումները հիմնել ազգային ծագման վրա»,- CNN-ին ասել է Citi-ի խոսնակ Քերեն Քիրնսը: Նա հավելել է, որ որ ներքին հետաքննությունից հետո բանկը «համապատասխան գործողություններ» է ձեռնարկել ներգրավված անձանց նկատմամբ և քայլեր է ձեռնարկել, որպեսզի դա չկրկնվի:

Ըստ բյուրոյի՝ Citi-ի ղեկավարները «դավադրություն են կազմակերպել՝ թաքցնելու խտրականությունը»՝ խնդրելով աշխատակիցներին չքննարկել պրակտիկան գրավոր կամ ձայնագրվող  հեռախոսային գծերով։

«Citi-ն հայերին  ընկալում է հանցագործությանն ու խարդախությանը հակված կարծրատիպերով։ Ընկերությունը  ապօրինաբար կեղծ փաստաթղթեր է պատրաստել՝ թաքցնելու իր խտրականությունը»,-լրատվամիջոցին ասել է CFPB-ի տնօրեն Ռոհիտ Չոպրան։