Ալիևը խոստովանել է ՀՀ սուվերեն տարածքների օկուպացիայի փաստը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը էթնիկ զտման ենթարկած Ստեփանակերտում այսօր անցկացված զորահանդեսի ժամանակ հերթական անգամ հայատյաց հայտարարություններ ու սպառնալիքներ է հնչեցրել։ Ալիևը նաև խոստովանել է իր կողմից միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի վրա ռազմական հաձակումներն ու ՀՀ  սուվերեն տարածքների օկուպացիան, որոնք տեղի են ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, ինչպես 2021 թ-ի մայիսին, այնպես էլ 2022 թ-ի սեպտեմբերին։

«Մենք անմիջապես գրավեցինք Ղարաբաղի տարածաշրջանի բոլոր կարևոր կետերը։ Միևնույն ժամանակ, մենք վերահսկողություն հաստատեցինք ադրբեջանա-հայկական սահմանի վրա»,- ասել է Ալիևը՝ ընդգծելով, որ ադրբեջանական ԶՈՒ-ն «աստիճանաբար բարելավում է դիրքերը սահմանին և տարբեր միջոցառումների արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հիմնական մասում ավելի գերիշխող դիրքեր ունի»։

«Մենք գիտեինք, որ ռևանշիստական ​​ուժերը Հայաստանում գլուխ են բարձրացնում։ Մենք գիտեինք, որ Հայաստանի թիկունքին կանգնած արտաքին ուժերը մեր դեմ գործելու դրդմամբ կրկին սադրիչ ազդանշաններ կուղարկեն նրան։ Ուստի՝ մեզ անհրաժեշտ էր պաշտպանել մեր սահմանը, և մի քանի ռազմական գործողությունների արդյունքում այսօր ադրբեջանա-հայկական սահմանին իրավիճակը մեր վերահսկողության տակ է»,-հայտարարել է Ալիևը։

Ի դեպ, նա ևս մեկ արդարացրել է Արցախում իրականացրած ռազմական ագրեսիան ու հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել ոչ միայն սեպտմբերի 19-ին, այլև 44-օրյա պատերազմին հաջորդած երեք տարիների ընթացքում։ Խոսքը  Փառուխի, Սարիբաբայի ու այլ ռազմական գործողությունների մասին է։

Էմմա Չոբանյան