Արվեստը հոգու սնունդն է. այն հնարավորություն է տալիս աշխարհում տարածել ամենաբարի զգացումները․ փոխնախարարն ընդունել է անվանի դաշնակահար Հենրի Զիգֆրիդսոնին

Լուրեր

23.06.2026 | 10:37
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 23-ի դրությամբ
23.06.2026 | 10:25
ԱԱ-2026. Ալժիրը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 10:12
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ․ Մարթա Կոս
23.06.2026 | 10:09
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
23.06.2026 | 09:53
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.06.2026 | 09:39
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը
23.06.2026 | 06:00
ԱԱ-2026. Նորվեգիան դուրս եկավ փլեյ-օֆֆ, Հոլանդը դարձյալ դուբլ գրանցեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 04:51
ԱԱ-2026. Մբապեի դուբլն ու Ֆրանսիայի վստահ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 00:27
Ամենամեծ էկրանով ստադիոնը, չսպասված երկրպագուներ. ԱԱ-2026-ի Բելգիա-Իրան խաղը` Factor TV-ի աչքերով
22.06.2026 | 23:26
Մեսին հաղթանակ պարգևեց Արգենտինային ու դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:57
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ այրվել է ննջասենյակը՝ գույքով
22.06.2026 | 22:34
ԱՄՆ-ը 60-օրյա լիցենզիա է տրամադրել իրանական նավթի առևտրի համար
22.06.2026 | 22:17
Ով չի մասնակցի ընտրությունների ճակատագիրը որոշելուն․ նոր միջնորդություններ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:08
Դպրոցները փակվել են, Ֆրանսիայի կեսից ավելին ռեկորդային շոգի պատճառով կարմիր գոտում է
22.06.2026 | 21:54
Զախարովան հայտարարել է, թե Երևանը, իբր, «ճնշում է ՌԴ-ի հետ համագործակցությանը կողմնակից գործիչներին»
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է անվանի դաշնակահար Հենրի Զիգֆրիդսոնին (Ֆինլանդիա, Գերմանիա) և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկին․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը նախարարի տեղակալին է ներկայացրել հյուրին՝ նշելով, որ Հենրի Զիգֆրիդսոնը եվրոպական կատարողական արվեստի ոլորտում ամենապահանջված մենակատարներից և կամերային երաժիշտներից է: Նրա տեղեկացմամբ՝ անվանի դաշնակահարը նոյեմբերի 6-9-ը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում «Վարպետության դաս. Մեկնարկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում վարպետության դասեր է անցկացնում «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի սաների և այլ պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների համար: Վարպետության դասի շրջանակում անվանի պրոֆեսորն աշխատում է 7-20 տարեկան տաղանդավոր և շնորհալի դաշնակահար երեխաների, պատանիների և երիտասարդների հետ: Ծրագիրն իրականացնում է «Հարմոնիում» ՀԿ-ն (գեղարվեստական ղեկավար՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան):

Դանիել Դանիելյանը ողջունել է հյուրին՝ կարևորելով համագործակցությունն անվանի դաշնակահարի հետ: Նախարարի տեղակալը շեշտադրել է պրոֆեսորի կողմից անցկացվող վարպետության դասերի կարևորությունը՝ ուղղված հայ երեխաների երաժշտական կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը: Դանիել Դանիելյանը Հենրի Զիգֆրիդսոնից հետաքրքրվել է ծրագրի անցկացման ընթացքի և տպավորությունների մասին:

Դանիել Դանիելյանը մեծ գնահատանքով է խոսել հայ երեխաների երաժշտական կարողությունների, տարբեր միջազգային հարթակներում ունեցած նրանց ձեռքբերումների և հաղթանակների մասին: Նա տեղեկացրել է, որ շրջելով հանրապետության երաժշտական հաստատություններում՝ արձանագրել է, որ երաժշտական դպրոցների սաները մեծ հետաքրքրություն, ակտիվություն և բարձր առաջադիմություն են դրսևորում ուսումնառության շրջանում: Իսկ արհեստավարժ ուսուցիչների ավանդի ու ներդրման շնորհիվ երեխաները մշտապես մասնակցում են տարբեր ստուգատեսների և մրցույթների՝ արձանագրելով բազում հաջողություններ. «Հայ երեխաները մեծ էներգիա և մասնագիտական ներուժ ունեն, ինչի մասին վկայում են աշխարհի տարբեր բեմերում նրանց գրանցած հաջողությունները: Ապրելով Եվրոպայի և Ասիայի հատման կետում՝ մենք կանգնած ենք մշակութային խաչմերուկի վրա, իսկ մշակութային ազդեցությունը կարող է նպաստել խաղաղության խաչմերուկի ձևավորմանը»:

Անվանի դաշնակահար Հենրի Զիգֆրիդսոնը, անդրադառնալով այս օրերին իր կողմից անցկացվող վարպետության դասերին, նշել է, որ շատ բարձր է գնահատում երեխաների մասնակցությունը դասերին, նրանց կարողություններն ու ակտիվությունը. «Անգամ ամենակրտսեր մասնակիցները մեծ ներուժ և տաղանդ ունեն: Երեխաները դասերի ընթացում շատ ճկուն են և աշխատանքային պրոցեսներում, իմ բոլոր ցուցումներին և դիտարկումներին արձագանքում են մեծ արագությամբ: Արվեստը հոգու սնունդն է. այն հնարավորություն է տալիս աշխարհում տարածել ամենաբարի զգացումները»:

Նշենք, որ վարպետության դասի ավարտին՝ նոյեմբերի 9-ին, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դահլիճում այս ծրագրի սաները հանդես կգան համերգային ծրագրով: