Իսրայելը հայտարարել է, որ չի պատրաստվում օկուպացնել Գազան

Լուրեր

16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
Բոլորը

Իսրայելը մտադիր չէ կրկին գրավել Գազայի հատվածը։ Այս մասին ամերիկյան MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իսրայելի ռազմավարական գործերի նախարար Ռոն Դերմերը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա, սակայն, նշել է, որ երբ ՀԱՄԱՍ խմբավորումը իշխանությունից հեռացվի և նրա ենթակառուցվածքները ոչնչացվեն, Իսրայելը «անորոշ ժամանակով» կրելու է այդ հատվածի «անվտանգության ընդհանուր պատասխանատվությունը»։

Նախարարը նաև ասել է, որ եթե «պաղեստինյան ուժերը» կառավարեն Գազան՝ «ի շահ նրա բնակիչների և չցանկանան ոչնչացնել Իսրայելը», ապա դա կարող է քննարկվել։ Միաժամանակ, Դերմերն ընդգծել է, որ հարցը, թե կոնկրետ ինչպես կարելի է դա անել, բաց է մնում։ Սակայն խոսքը չի գնալու Իսրայելի կողմից անկլավի օկուպացիայի մասին։

Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը դեմ էր արտահայտվել Իսրայելի կողմից Գազայի հատվածի օկուպացմանը։

«Ընդհանուր առմամբ, մենք չենք աջակցում Գազայի հատվածի վերաօկուպացմանը, ինչպես նաև Իսրայելը»,- ասել էր Պատելը՝ նշելով, որ Վաշինգտոնը կարծում է, որ «Գազայի հատվածը կա և կմնա պաղեստինյան հող»։

Գազայի հատվածից Իսրայելն իր զորքերը դուրս է բերել 2005 թվականին, մեկ տարի անց էլ այնտեղ իշխանության են եկել ՀԱՄԱՍ-ը։ Նշենք, որ Մերձավոր Արևելքում հակամարտության նոր սրացումը սկսվեց հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ը հարձակվել էր Իսրայելի վրա։

Էմմա Չոբանյան