Հունգարիան սպառնում է արգելափակել ԵՄ-ի հետ Ուկրաինայի անդամակցության բանակցությունները

Լուրեր

24.07.2026 | 12:10
ՌԴ-ն հուլիսի 27-ից կարգելի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը // Ծառուկյանին կրկին հարցաքննում են․ ԼՈՒՐԵՐ
24.07.2026 | 12:00
Պետբյուջեն առաջին կիսամյակում կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված պակասուրդի փոխարեն
24.07.2026 | 11:51
Վալերի Օսիպյանից 2520 դրամ պակաս կպահանջեն, սակայն բռնագանձման ցանկում է ներառվել ոստիկանությունից ստացած բնակարանը
24.07.2026 | 11:40
Թրամփը հայտարարել է, որ իրանական սառեցված միջոցներից կվճարվի նավագնացությանը հասցված վնասը
24.07.2026 | 11:27
Արփինե Սարգսյանը հանձնարարել է հստակ թիրախներ սահմանել ոստիկանության աշխատանքի համար
24.07.2026 | 11:14
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Բուդապեշտը կարգելափակի ԵՄ-ի հետ Ուկրաինայի անդամակցության բանակցությունների մեկնարկը, մինչև չկատարվեն Հունգարիայի պահանջները, որոնք նախատեսված են կրթության լեզվի մասին ուկրաինական օրենքով։ Այս մասին հոլանդական NOS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի քաղաքական հարցերով տնօրեն Բալաշ Օրբանը, փոխանցում է Korrespondent-ը։

«Հունգարիան միշտ եղել է Եվրամիության հետ Ուկրաինայի մերձեցման կողմնակիցը։ Սակայն լեզվի ավելի խիստ օրենքը փոխել է ամեն ինչ։ Մենք արգելափակելու ենք բանակցություններն այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը չի լուծվել»,- հայտարարել է Բալաշ Օրբանը։

Պաշտոնյան այս պատասխանն է տվել հարցին՝ արդյո՞ք Հունգարիան կխոչընդոտի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը։ Պաշտոնական Բուդապեշտի ներկայացուցիչը պնդել է, որ «նոր օրենքներն անտանելի են դարձրել հունգարացիների կյանքը Ուկրաինայում»։

«Նոր օրենքի» տակ պետք է հասկանալ Ուկրաինայում ընդունված օրենքը, որը պարտավորեցնում է ազգային փոքրամասնություններին սովորել ոչ միայն իրենց մայրենի լեզվով, այլև իրենց կրթության առնվազն 70 տոկոսը ստանալ ուկրաիներենով։

Հունգարիան կարծում է, որ երեխաները, ովքեր մեծանում են Ուկրաինայում հունգարախոս ընտանիքներում, «զգալիորեն հետ կմնան իրենց ուսման մեջ»։

«Հունգարիայի դիրքորոշումը բացարձակապես պարզ է. քանի դեռ այս օրենքը գոյություն ունի, ուկրաինացիների հետ չեն կարող քննարկումներ լինել Եվրամիությանը նրանց ինտեգրման շուրջ»,- ասել է Բալաշ Օրբանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Հունգարիան արգելափակել էր ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող 500 միլիոն եվրոյի օգնության փաթեթը: