Աշակերտները շարունակում են օգտվել «Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրում» ծրագրից

Լուրեր

26.06.2026 | 15:06
«Ո՞վ պետք է քվեարկի ՀՀ ընտրություններում․ մշտական բնակության պահանջ». հանրային քննարկում. ՈՒՂԻՂ
26.06.2026 | 15:04
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին 7 ուժերի դիմումները․ ՈւՂԻՂ
26.06.2026 | 14:57
Արհեստական բանականության ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը նոր փուլ է մտնում
26.06.2026 | 14:46
Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԵՄ
26.06.2026 | 14:34
ԵՄ-ն շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում պատմական նվաճումների շարքին. Գրոնո
26.06.2026 | 14:22
Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ոստիկանի ծառայողական գործունեությանը միջամտելու համար. ՔԿ
26.06.2026 | 14:15
«Ծանր սրտով ենք բաժանվել մեր գործընկերներից»․ՍԴ կազմը ոչ իրավազոր ճանաչելու միջնորդությունը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 14:06
Միջնորդել էինք առանձնացնել մեր դիմումը, բայց մերժել են. ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:58
Ադրբեջանի բանտարկված ընդդիմության առաջնորդի աջակիցներն ահազանգում են՝ նրա կյանքը վտանգված է
26.06.2026 | 13:52
Սեդա Սաֆարյանի՝ «Վերադարձ անցյալին չի լինելու» արտահայտությունը գնահատականի արժանացե՞լ է․ Խուդոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:46
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
26.06.2026 | 13:42
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ Անկախության օրվա միջոցառմանը խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների և ԹՐԻՓՓ նախագծի մասին
26.06.2026 | 13:38
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանից հետո Ադրբեջան կայցելի
26.06.2026 | 13:36
Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը
26.06.2026 | 13:31
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի էլ-փոստին ընտրակաշառք տալու առաջարկ է ուղարկել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Բոլորը

ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատվել են 2023 թ․ «Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման» ծրագրի ընթացակարգը և ներգրավված թանգարանների ու թատրոնների ցանկը:

Ըստ ԿԳՄՍՆ-ի՝ ծրագրի շահառուներն են ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները:

Ծրագրի հիմքում կրթության և մշակույթի համադրումն է, որի նպատակն է՝ ապահովել դպրոցականների մշակութային հաղորդակցության առաջնային իրավունքը՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ մշակույթի հասանելիության և մատչելիության համար: Ծրագիրը կնպաստի նաև հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը՝ ազգային և համաշխարհային մշակութային արժեքներին, ժողովրդական արվեստի լավագույն նմուշներին, դասական և ժամանակակից արվեստին հաղորդակցվելու միջոցով:

Ծրագրի յուրաքանչյուր շրջափուլի ժամկետ սահմանվում է 1 տարի: Յուրաքանչյուր շրջափուլի ընթացքում աշակերտները հնարավորություն ունեն այցելելու 2 կազմակերպություն՝ մեկ թանգարան և մեկ թատրոն:

Ծրագրի իրականացումն ապահովում են պետական և համայնքային ոչ առևտրային մշակութային կազմակերպությունները՝ թանգարաններն ու թատրոնները: Ծրագրին կարող են միանալ նաև ոչ պետական թատրոններն ու թանգարանները՝ նույն պայմաններով։ Ծրագրի այցելությունները կազմակերպություններ ամրագրվում և համաձայնեցվում են նախապես:

Այցելությունների կազմակերպումը թանգարան

  • թանգարանային այցի շրջանակում աշակերտները մասնակցում են թեմատիկ դասի, կրթական ծրագրի կամ ճանաչողական շրջայցի,
  • խումբը պետք է բաղկացած լինի առնվազն 10, իսկ առավելագույնը 15 աշակերտից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դասարանում աշակերտների թիվը մինչև 20 է,
  • յուրաքանչյուր խմբի համար նախատեսվում է մեկ ուղեկցող ուսուցիչ:

Այցելությունների կազմակերպումը թատրոն

  • թատրոններ այցը կազմակերպվում է դպրոցական ուսումնական ծրագրին համապատասխան խաղացանկերի շրջանակում,
  • թատրոնները համապատասխան խաղացանկերը հրապարակում են 3 ամսվա կտրվածքով՝ ծրագրի՝ տվյալ տարվա շրջափուլի մեկնարկից մեկ ամիս առաջ,
  • յուրաքանչյուր ներկայացման համար թատրոններն առանձնացնում են համապատասխան քանակությամբ տեղեր՝ դահլիճի սահմանված տեղերի առնվազն 10 տոկոսի չափով:

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգն ապահովում է թանգարան և թատրոն մուտքի տոմսերի էլեկտրոնային ամրագրումը:

Աշակերտներին Երևանի և մարզային թանգարաններ ու թատրոններ այցի համար պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվում են տրանսպորտային միջոցներ՝ սահմանված կարգի համաձայն:

Այսպիսով՝ ծրագիրը հնարավորություն է տալիս ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին, անկախ սոցիալական կարգավիճակից, բնակության վայրից և մշակութային հաստատության հասանելիությունից, մասնակցել իր համայնքի կամ ցանկացած այլ բնակավայրի մշակութային միջոցառմանը: