Ֆրանսիայում յոթ մարդ է տուժել ջրհեղեղների հետևանքով

Լուրեր

30.04.2026 | 09:30
Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում
30.04.2026 | 09:17
ՀՀ-ն Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսել
30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
Բոլորը

Ֆրանսիայի Պա-դե-Կալե դեպարտամենտում հեղեղումների հետևանքով յոթ մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։

«Բարձր ալիքների և ջրհեղեղների վտանգի պատճառով Պա-դե-Կալեի հյուսիսում տեղակայված է 15 հազար հրշեջ: Նրանք գիշերն ավելի քան 600 կանչ են արձանագրել: Այս պահին յոթ մարդ վիրավոր է»,- նշել է նախարարը X-ում:

Նա բոլոր քաղաքացիներին կոչ է արել կատարել պրեֆեկտուրայի հրահանգները։

BFMTV-ի տվյալներով՝ բոլոր դպրոցները փակ են վարչության 36 համայնքներում, որոնք գտնվում են գետերի մոտ։

Météo-France ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով էլ՝ Պա-դե-Կալե դեպարտամենտում երեքշաբթի մտցվել է կլիմայական տագնապի առավելագույն՝ «կարմիր» մակարդակ: Եվս վեց գերատեսչություններում սահմանվել է տագնապի բարձրացված՝ «նարնջագույն» մակարդակ, իսկ 16 գերատեսչությունների համար սահմանվել է բնական սպառնալիքի «դեղին» մակարդակ։

Անցյալ շաբաթ Ֆրանսիային հարվածեց Ciaran փոթորիկը: Արդյունքում մոտ 1,2 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության, երեք մարդ զոհվել է, առնվազն 47-ը՝ վիրավորվել։