Թուրքիան հերքել է պաղեստինցիներին ընդունելու՝ Իսրայելի հետ համաձայնության մասին լուրերը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև ենթադրյալ համաձայնության մասին տեղեկություններն այն մասին, թե Անկարան պատրաստ է մեկ միլիոն պաղեստինցիների ընդունել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Թուրքական մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղեկություններ էին հայտնվել, որ Էրդողանը, իբր, համաձայնել է Թուրքիայում ընդունել մեկ միլիոն պաղեստինցի փախստականների՝ գումարի դիմաց։

«Որոշ սոցիալական ցանցերում տարածված հաղորդագրությունը՝ վկայակոչելով Նեթանյահուի հայտարարությունը, թե «մենք պայմանավորվել ենք Էրդողանի հետ, որ երկու միլիարդ դոլարի դիմաց 1 միլիոն պաղեստինցի կդառնա Թուրքիայի քաղաքացի և կապրի Թուրքիայում», ճիշտ չէ։ Ո՛չ մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից բանակցություններ են եղել, ո՛չ էլ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է նման հայտարարություն արել։ Այս պնդումները լիովին կեղծ են»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների տնօրինության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հաղորդագրությունում։