ԵՄ-ն Ուկրաինայի և Մոլդովայի հետ կարող է անդամակցության բանակցություններ սկսել 2024 թվականին

Լուրեր

25.02.2026 | 12:29
Ֆինն Գերագուսյանը դուբլի հեղինակ է դարձել Անգլիայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 12:23
Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել
25.02.2026 | 12:12
Որ հասցեներում ջրամատակարարումը շուրջօրյա չի լինի․ «Վեոլիա Ջուր»-ը ցանկ է հրապարակել
25.02.2026 | 12:00
Թոշակները կբարձրանան մինչև 10 հազար դրամով // մանկապարտեզի տնօրենի նկատմամբ գրավ է կիրառվել․ ԼՈՒՐԵՐ
25.02.2026 | 11:55
1 ժամ 48 րոպե. Թրամփը ելույթով է հանդես եկել
25.02.2026 | 11:44
«Վեոլիա Ջուր»-ը՝ գիշերները ջրամատակարարումը դադարեցնելու մասին
25.02.2026 | 11:36
Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան
25.02.2026 | 11:27
«ԱԶ Ալկմար» – «Նոա» խաղի մրցավարները հայտնի են
25.02.2026 | 11:20
Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 0.03 հա մակերեսով հողամաս. Դատախազություն
25.02.2026 | 11:03
Երևանում սպասվում է ձյուն, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի 8-12 աստիճանով
25.02.2026 | 10:55
«Ինտերը» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 10:45
Թուրքիայում F-16 կործանիչ է կործանվել, օդաչուն զոհվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 10:38
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 4500 տոննա դիզելային վառելիք
25.02.2026 | 10:35
2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կասեցում․ 143 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք
25.02.2026 | 10:18
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.94%-ով և կազմել 5155.80 դոլար
Բոլորը

Եվրահանձնաժողովը (ԵՀ) մտադիր է առաջարկել Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ սկսել, սակայն պայմանով, որ երկու երկրները կկատարեն մնացյալ պահանջները։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ԵՄ երկու անանուն աղբյուրների։

Ըստ գործակալության՝ սա նշանակում է, որ Կիևի և Քիշնևի հետ Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական բանակցությունները կարող են սկսվել արդեն 2024 թվականին։

Նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը ներկայացնելու է իր հաջորդ զեկույցը Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու ուղղությամբ յոթ կետերի իրագործման հարցում առաջընթացի վերաբերյալ, որոնք Բրյուսելը պահանջում է կատարել: Այս զեկույցի հիման վրա Եվրամիության 27 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում կորոշեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ Կիևի և Քիշնևի հետ բանակցություններ սկսելու նպատակահարմարությունը:

Հավելենք, որ Ուկրաինան վաղուց է ձգտում սկսել Եվրամիությանն անդամակցության պաշտոնական բանակցությունները։ Մի քանի օր առաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ելույթ ունենալով Ուկրաինայի Գերագույն ռադայում, նշել էր, որ Կիևն իր խնդիրները կատարել է 90 տոկոսով։