Լևոն Քոչարյանի կալանքը վերացվել է, քիչ անց նա դուրս կգա ՔԿՀ-ից․ փաստաբան

Լուրեր

30.04.2026 | 13:29
Իսլամ Մախաչևը սկսել է պատրաստվել հաջորդ մենամարտին
30.04.2026 | 13:27
Երկու փոխվարչապետերի այցերը պատմական են. Փաշինյանը` Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:18
Իսրայելը մի քանի նավ է կալանավորել Գազայի օգնության նավատորմից
30.04.2026 | 13:09
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.04.2026 | 12:58
CENTCOM-ի հրամանատարը Թրամփին կտեղեկացնի Իրանի դեմ նոր ռազմական տարբերակների մասին. Axios
30.04.2026 | 12:50
Ռոնալդուն՝ սաուդյան լիգայի մասին․ «Ես շատ վատ բաներ եմ տեսնում, սա այլևս ֆուտբոլ չէ»
30.04.2026 | 12:41
Կարս-Գյումրի երկաթուղին կամրապնդի տարածաշրջանային կապը, օգուտներ կբերի ամբողջ Հարավային Կովկասին. ԵՄ
30.04.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 12:25
Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվի «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին
30.04.2026 | 12:22
Խուլիան Ալվարեսը գերազանցել է Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում
30.04.2026 | 12:10
Ադրբեջանով հացահատիկ է գալիս ՀՀ // «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը հաստատվեց․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 12:00
ՀՀ-ում լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման. Factor TV-ն մի շարք կայքերի հետ կատարում է անկախ վերահսկողի դեր. RSF
30.04.2026 | 11:55
ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ հայ գերիների ազատ արձակման հարցում. բաց նամակ ֆոն դեր Լայենին և ԱնտոնիուԿոշտային
30.04.2026 | 11:50
ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել, անցանք գործի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:46
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում նահանջել է, սակայն մնում է տարածաշրջանում առաջատարը. հրապարակվել է RSF-ի զեկույցը
Բոլորը

Հսկող դատախազի որոշմամբ Լևոն Քոչարյանի կալանքը վերացվեց: Քիչ անց Լևոն Քոչարյանը դուրս կգա ՔԿՀ-ից: Այս մասին գրել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Հիշեցնենք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմում։ Պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարած լինելու վերաբերյալ արձանագրությունն ԱԺ նախագահն ուղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հանձնաժողովն այն օրենքով սահմանված կարգով քննարկել է նոյեմբերի 6-ի արտահերթ նիստում։ «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուները՝ Միհրան Թոմի Մադաթյանը, Անժելա Սեդրակի Նալբանդյանը, Գերասիմ Ավետիկի Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ։

Ինքնաբացարկների դիմումներն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել, հետևաբար վերջիններս նիստին ներկա չեն եղել։ Այսպիսով, պատգամավորական մանդատը փոխանցվել է «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին։

Նշենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է սեպտեմբերի 22-ին, ապա՝ սեպտեմբերի 25-ին՝ կալանավորվել։ Նա մեղադրվում է Կառավարության շենքի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերից մեկի ժամանակ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար, մեղադրանքը չի ընդունում․ պնդում է, որ ոստիկաններն են իր նկատմամբ բռնություն գործադրել։

Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել նրա պաշտպանները։ Մինչ դատավոր Մհեր Արղամանյանը կկայացներ բողոքի վերաբերյալ որոշումը՝ Քոչարյանի գործով վարույթն իրականացնող մարմինը՝ Քննչական կոմիտեն, դատարան է ներկայացրել նրա կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդություն, որը Երևանի քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը բավարարել է։