Իսրայելը Գազայի հյուսիսի բնակիչներին 4 ժամ է տվել՝ հարավային տարածք տարհանվելու համար
Քաղաքականություն
06.11.2023 | 15:01Իսրայելի պաշտպանության բանակն այսօր՝ նոյեմբերի 6-ին, միջանցք է բացել դեպի Գազայի հատվածի հարավ՝ Սալահ ալ-Դին մայրուղու երկայնքով: Հյուսիսային շրջանների բնակիչները կարող են տարհանվել դրա երկայնքով տեղական ժամանակով 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին Facebook-ում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Ավիչայ Էդրին, փոխանցում է Կոմերսանտը։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը շարունակվում է հոկտեմբերի 7-ից։ Իսրայելը հաղորդել է 1,4 հազար զոհի մասին, Պաղեստինն իր զոհերի թիվը գնահատում է 9,5 հազար:
Նոյեմբերի 1-ին ռազմական գործողությունների սկզբից ի վեր առաջին անգամ հարյուրավոր օտարերկրյա անձնագրեր ունեցողներ կարողացել են հեռանալ Գազայից Եգիպտոսի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետով։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ դիրքեր է գրավել Գազայի ափի երկայնքով։