ՄԱԿ-ի գործակալություններն ու օգնության խմբերը համատեղ հայտարարությամբ Գազայում հրադադարի կոչ են անում

Լուրեր

24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
Բոլորը

ՄԱԿ-ի 18 գործակալությունների և օգնության խոշոր կազմակերպությունների ղեկավարները համատեղ հազվագյուտ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով «անհապաղ մարդասիրական հրադադար» հաստատել Իսրայելում և պաղեստինյան տարածքներում, գրում է CNN-ը։

«Արդեն 30 օր է։ Բավակա՛ն է։ Սա պետք է դադարեցվի հիմա»,- ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, CARE International-ի, Save the Children-ի, Պարենի համաշխարհային ծրագրի և ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ղեկավարները:

Նրանք հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա անվանել են «սարսափելի», նաև նշել, որ Գազայում խաղաղ բնակիչների սպանությունը «վրդովեցուցիչ է»։

«Մի ամբողջ բնակչություն պաշարված է և հարձակման է ենթարկվում, զրկված է գոյատևման համար անհրաժեշտ ապրանքներից օգտվելու հնարավորությունից, ռմբակոծվում են իրենց տներում, ապաստարաններում, հիվանդանոցներում և պաշտամունքի վայրերում: Սա անընդունելի է»,- ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդվում է նաև, որ ՄԱԿ-ը ևս զոհեր ունի։

Նշվում է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր զոհվել են օգնություն ցուցաբերող տասնյակ աշխատակիցներ, այդ թվում՝ UNRWA-ի 88 գործընկերներ, ինչը ՄԱԿ-ի անձնակազմի՝ երբևէ գրանցված զոհերի ամենամեծ թիվն է մեկ հակամարտության ընթացքում։

Էմմա Չոբանյան