Ամառներն ավելի շոգ են դառնում․ ՀՀ-ում միջին տարեկան ջերմաստիճանն աճում է

Լուրեր

25.08.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել Կառավարության ծրագիրը. ՈՒՂԻՂ
25.08.2026 | 09:59
Խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը. ՈւՂԻՂ
25.08.2026 | 09:40
ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել
25.08.2026 | 09:21
Ռոբերտ Քոչարյանը տարվել է Հակակոռուպցիոն կոմիտե. խուզարկություններ են կատարվում մի քանի տասնյակ հասցեներում
25.08.2026 | 09:12
Իրավապահները խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը
24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
Բոլորը

Գլոբալ տաքացումը Հայաստանում զգացվում է նաև շոգ ամառների և տաք աշունների տեսքով։ Այս պնդումն ապացուցվում է Վիճակագրական կոմիտեի տվյալներով, որոնք ներկայացնում են Հայաստանում միջին ջերմաստիճանների փոփոխությունը։ 2022 թվականի օգոստոսին (ամենաշոգ ամիսն է) Հայաստանում միջին ջերմաստիճանը կազմել է 19,5 աստիճան։

Սա ոչ միայն ամենաբարձր ցուցանիշն է վերջին տարիներին, այլև 2,8 աստիճանով բարձր է 1961-1990 թվականների օգոստոսների միջինացված ցուցանիշից։

Մյուս ամիսների դինամիկան նույնպիսի փոփոխություններ է ցույց տալիս։ Ամենամեծ տարբերությունը գրանցվել է փետրվարին․ 2022-ի ցուցանիշը 4,1 աստիճանով բարձր է եղել 1961-1990 թվականների փետրվարյան միջին ջերմաստիճանից։

Տարեկան միջին ջերմաստիճանը նույնպես ակնհայտ աճել է վերջին տարիներին։ Մասնավորապես, պատմական տվյալներից հայտնի է, որ Հայաստանում միջին ջերմաստիճանը 1961-1990 թվականներին եղել է 5,5°C։ Նախորդ 5 տարիներին այն դինամիկ աճել է և այժմ գնահատվում է միջինում 7,2°C։

Գարիկ Հարությունյան