«Հրադադարի հարցը նույնիսկ սեղանին դրված չէ». Իսրայելի պաշտպանության բանակ

Լուրեր

15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գազայում Իսրայելի պաշտպանության բանակը կռվում է «ամբողջ ուժով»: Մարդասիրական կազմակերպությունները մտավախություն ունեն, որ չեն կարողանա օգնել շրջափակված քաղաքում մնացած խաղաղ բնակիչներին, հաղորդում է Euronews-ը:

Իսրայելական զորքերը գործում են Գազա քաղաքում՝ վերջին ժամերին հարվածելով ՀԱՄԱՍ-ի դիրքերին, շտաբներին և արձակման կետերին, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը:

«Ինժեներների կորպուսն աշխատում է ստորգետնյա ենթակառուցվածքների, պայթուցիկ նյութերի և այլ սպառնալիքների տեղակայման և վնասազերծման ուղղությամբ, որպեսզի զորքերը կարողանան ազատ տեղաշարժվել։ Հրադադարի հարցը նույնիսկ դրված չէ սեղանին։ Պաշտպանության բանակը պատերազմում է, որպեսզի ոչնչացնի ՀԱՄԱՍ-ին»,- ասել է ՊԲ խոսնակ, բրիգադային գեներալ Դանիել Հագարին:

Վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում մարտերի «գագաթնակետին են»։

ՀԱՄԱՍ-ի ռազմականացված թևի՝ «Ալ-Քասամ բրիգադի» ներկայացուցիչն իր հերթին ասել է, որ քաղաքի համար մղվող մարտն «անեծք կդառնա Իսրայելի համար»:

Ուրբաթ առավոտյան իսրայելական զինվորականները հայտարարեցին ևս չորս զինվորի մահվան մասին։ Սրանով ցամաքային գործողությանը մասնակցած Իսրայելի պաշտպանության բանակի զոհված զինծառայողների ընդհանուր թիվը հասել է 23-ի։
Հոկտեմբերի 7-ին զինյալների հարձակման ժամանակ ընդհանուր առմամբ զոհվել է 338 իսրայելցի զինվոր։

«Հրադադարի հարցը հիմա նույնիսկ սեղանին դրված չէ. Իսրայելի պաշտպանության բանակը պատերազմի մեջ է. Նա պատերազմ է մղում ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու համար»,-հայտարարել է Հագարին։

Ալ-Քուդս հիվանդանոցը, որը մեծությամբ երկրորդն է Գազա քաղաքում, դրա շրջակա տարածքը պարբերաբար գնդակոծվում են, հայտնում է Պաղեստինի Կարմիր մահիկը։ Ուրբաթ վաղ առավոտյան ավիահարվածի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ:

Ռմբակոծությունները «վտանգի տակ են դնում նվիրյալ բուժանձնակազմի և տարածքում գտնվող հազարավոր խաղաղ բնակիչների կյանքը», ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: