Մոսկվան և Բաքուն շարունակում են խորացնել համագործակցությունը նավթագազային ոլորտում

Լուրեր

19.06.2026 | 17:03
Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
19.06.2026 | 16:54
Նա կարծում էր՝ Ուկրաինան կպարտվի. Մակրոնը հայտնել է, որ Թրամփը փոխել է կարծիքը ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված
19.06.2026 | 16:45
Հույս ունեմ` ՍԴ-ն խիզախություն կցուցաբերի և կկայացնի իրավաչափ որոշում. Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 16:40
Քաղաքական ուժերը դիմում են ՍԴ՝ վիճարկելով ընտրությունների արդյունքը․ ՈՒՂԻՂ
19.06.2026 | 16:37
Երդում եմ տվել. նախկին ՔՊ-ական, ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանը հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 16:29
ԱՄՆ-ի հետ բանակցությունները սահմանափակված են Թեհրանի «կարմիր գծերով»․ Ղալիբաֆ
19.06.2026 | 16:25
ԴՕԿ կուսակցությունը ՍԴ-ում վիճարկում է ԱԺ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը
19.06.2026 | 16:18
Դատարանը մերժեց նախկին բարձրաստիճան ոստիկանի՝ մինչև 2003 թվականը ձեռք բերված գույքի բռնագանձումը
19.06.2026 | 16:09
ԵՄ-ն Հայաստանին 34 մլն եվրո է հատկացրել՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու համար
19.06.2026 | 16:09
ՍԴ-ն 15 օրում պիտի որոշում կայացնի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 15:57
Վրաստանը հերքել է հայկական ելակը թուրքականի անվան տակ ՌԴ վերարտահանելու մասին տեղեկությունները
19.06.2026 | 15:49
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է ատելություն և թշնամանք հրահրելու մեղադրանքով
19.06.2026 | 15:44
«Միասնության թևերը» դիմում է ՍԴ` ընտրությունների արդյունքները վիճարկելու համար. ՈւՂԻՂ
19.06.2026 | 15:40
Իսրայելցի նախարարը հայտարարել է՝ «ամբողջ Լիբանանը պետք է այրվի»
19.06.2026 | 15:33
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանն ու ՌԴ-ն խորացնում են համագործակցությունը նավթագազային ոլորտում։ Մասնավորապես, Ադրբեջանի պետական նավթագազային SOCAR ընկերությունը և ՌԴ Թաթարստանի Հանրապետության «Թաթնեֆտ»-ը համագործակցության «Ճանապարհային քարտեզ» են ստորագրել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարարությունը։

Փաստաթուղթը ստորագրվել է Բաքվում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆի և «Թաթնեֆտ»-ի գլխավոր տնօրեն Նաիլ Մագանովի հանդիպման ժամանակ։

Նշվում է, որ կողմերը քննարկել են էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերն ու համագործակցության հնարավորությունները, ընկերության հետ համագործակցության առաջնահերթ ուղղությունները, մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Փաստաթուղթը նախատեսում է ընկերությունների համագործակցություն արտադրության, վերամշակման, նավթի և նավթաքիմիական արտադրանքի իրացման, փորձի փոխանակման, մարդկային կապիտալի զարգացման և այլ ոլորտներում։

Հավելենք, որ երկու երկրները վերջին շրջանում պարբերաբար հանդիպում և քննարկում են էներգակիրների հարցը։ Մասնավորապես, օրերս ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հանդիպել էր Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ։ Զրուցակիցները քննարկել էին նավթի և գազի, էլեկտրաէներգիայի ոլորտներում երկու երկրների համագործակցության ընդլայնմանն ու վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացմանը վերաբերող հարցեր։ Բանակցությունների օրակարգում է եղել ռուսական նավթազազային ընկերությունների մասնակցությունն Ադրբեջանի տարածքում արդյունահանման նոր նախագծերին, երկրում վառելիքի վաճառքի ծավալների մեծացման, այդ թվում՝ Տիխորեցկ-Բաքու նավթամուղով ռուսական նավթի ռևերսային մատակարարումների ավելացման հարցերը։

Հիշեցնենք՝ դեռևս հոկտեմբերի սկզբին Մոսկվայում Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը քննարկել էին Տիխորեցկ-Բաքու նավթամուղի ընդլայնման հարցը, որը ՌԴ-ից նավթի ռևերսային մատակարարումների հնարավորություն կտա։ Նովակը հայտարարել էր, որ նավթամուղի ընդլայնումից հետո նավթի մատակարարումների ծավալը դեպի Ադրբեջան հետագայում կարող է հասնել մինչև 4 մլն տոննայի։ Նման տարբերակն ավելի շատ ձեռնտու է Ադրբեջանին, որը ռուսական նավթի վերամշակմամբ կկարողանա շահույթով արտահանել իր նավթը։

Ի դեպ, ադրբեջանական կողմը նաև հայտնում է, որ կազմակերպել է ռուսական պատվիրակության այցը գրավյալ հայկական Շուշի քաղաք։

Էմմա Չոբանյան