ԿԸՀ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել ՄԹ կառավարության և IFES-ի հետ

Լուրեր

15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ և IFES-ի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ ազդարարում է «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» ծրագրի մեկնարկի մասին։ Նոյեմբերի 3-ին ԿԸՀ վարչական շենքում Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան, Ն․Գ․ Ջոն Գալագերը, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի (IFES) տնօրեն Ժերոմ Լեյրոն և ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր․ տեղեկացնում են ԿԸՀ-ից։

Ծրագիրը կգործի երեք հիմնական ուղղություններով՝ կիբերանվտանգության մարտահրավերների նկատմամբ ԿԸՀ դիմակայության բարելավում, քաղաքական ֆինանսավորման և հանրային ռեսուրսների չարաշահման նկատմամբ վերահսկողության բարելավում և ՀՀ քաղաքացիների քաղաքացիական կրթության հմտությունների զարգացում՝ ժողովրդավարական բոլոր գործընթացներում մասնակցության ապահովման նպատակով։

ՄԹ դեսպան Ջոն Գալագերը ուրախությամբ ազդարարեց ծրագրի մեկնարկի մասին՝ ասելով, որ սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունները լավ օրինակ էին ՀՀ ժողովրդավարական գործընթացների հասունացման։ Դեսպանն ընդգծեց՝ ծրագիրն ուղղված է ՀՀ ժողովրդավարական հենասյուների ամրապնդմանը։

Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն ևս կարևորեց ծրագրի մեկնարկը՝ ուրախությամբ արձանագրելով ԿԸՀ-ի հետ համագործակցության ընդլայնումը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ վերահաստատելով, որ ժողովրդավարությունը Հայաստանի զարգացման համար անկյունաքարային նշանակություն ունի։ Ազատ, թափանցիկ և մրցակցային ընտրությունները ժողովրդավարության անկյունաքարն են։ ԿԸՀ նախագահը նաև հավելեց, որ 2024 և 2025 թվականներին հերթական ընտրություններ չեն սպասվում, ուստի ԿԸՀ աշխատակազմն իր ողջ ներուժը ներդնելու է ընտրական համակարգերի հզորացմանը։