ԱՄՆ-ում հետաքննում են Նյու Յորքի քաղաքապետին՝ Թուրքիայի կառավարության հետ կոռուպցիոն գործարքների համար․ նա կապեր ունի նաև Բաքվի հետ

Լուրեր

20.02.2026 | 02:07
Ադելիա Պետրոսյանը մեդալ չնվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերում
19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

ԱՄՆ-ում Հետախուզության դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալները նախօրեին խուզարկել են Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի նախընտրական արշավի գլխավոր դրամահավաք Բրիանա Սագսի տունը, նրան նաև հարցաքննել են հանրային կոռուպցիայի հարցերով զբաղվող քննիչները։ Այս մասին հայտնել են քաղաքային պաշտոնյաները և տեղական լրատվամիջոցները, գրում է Reuters-ը։

The New York Times-ը, վկայակոչելով խուզարկության հրամանը, հայտնում է, որ այն դաշնային հետաքննության մաս է եղել՝ պարզելու՝ արդյո՞ք 2021 թվականին քաղաքապետի պաշտոնի համար պայքարող Ադամսի ընտրարշավը կապված է Բրուքլինի շինարարական ընկերության և թուրքական կառավարության հետ՝ օտարերկրյա փողերը քարոզարշավի մեջ դնելու համար դոնորների սխեմայի միջոցով:

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան խոսնակն ասել է, որ նոր է տեղեկացել այդ մեղադրանքների մասին և նախքան մեկնաբանությունները պետք է հարցումներ անի։

Դեմոկրատ քաղաքապետ Ադամսը հինգշաբթի մեկնել էր Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ կառավարության պաշտոնյաների հետ ապաստան հայցողների և վերջերս ժամանած այլ միգրանտների ապաստարանների ճգնաժամի վերաբերյալ, բայց հանկարծակի չեղարկել է այդ հանդիպումները՝ Նյու Յորք վերադառնալու համար:

Իրավապահ կառույցներում պաշտոնյաները, որոնք ծանոթ են խուզարկության հրամաններին, CNN-ին ասել են, որ քննիչներն ապացույցներ են փնտրում առ այն, որ օտարերկրյա քաղաքացիները, որոնց արգելվում է նվիրատվություններ կատարել, կարող էին «խմբավորել» նվիրատվությունները՝ այցելելով Նյու Յորքի թուրք-ամերիկյան համայնքներ, և թուրքական ծագում ունեցող ԱՄՆ քաղաքացիները հանդես են եկել «ներդրողներ»:

Ադամսը բացահայտորեն պարծենում է քաղաքի թուրք-ամերիկյան համայնքի հետ իր կապերով: Նա վերջերս Ստորին Մանհեթենում դրոշի բարձրացման արարողություն էր անցկացրել՝ նշելով, որ առնվազն վեց կամ յոթ անգամ այցելել է այդ երկիր:

Հավելենք, որ Ադամսը կապեր ունի նաև Ադրբեջանի հետ։ Մասնավորապես, քաղաքապետ ընտրվելուց հետո նա ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցի Ռանա Աբասովային նշանակել է Նյու Յորքի քաղաքապետարանի միջազգային կապերի գրասենյակի ղեկավար։

Ըստ մամուլի հետաքննությունների՝ 2016 թվականին Ադամսին Ադրբեջանի զբոսաշրջության նախարարությունը վճարել է մինչև 4,999 դոլար, որպեսզի նա չորս օրով այցելի Բաքու։ 2018 թվականի մարտին էլ քաղաքապետի նախընտրական հանձնաժողովը ձևավորելուց անմիջապես հետո Ադամսը Baku Palace ռեստորանում մասնակցել է Նովրուզի առիթով կազմակերպված երեկույթին ու հայտարարել. «Թոշակի անցնելուց հետո ես պատրաստվում եմ ապրել Բաքվում»:

Նա իր արշավի համար 7000 դոլար նվիրատվություն է ստացել։

Էմմա Չոբանյան