Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Թուրքիա կարգավորումն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկա վիճակը

Լուրեր

16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
Բոլորը

Աստանայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, տարածաշրջանային ու գլոբալ խնդիրներն ու իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։

Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիայի մարդասիրական ջանքերը կշարունակեն աճել, իսկ միջազգային հանրությունը պետք է հստակ ազդակներ ուղարկի, որպեսզի Իսրայելը գործի միջազգային իրավունքին համապատասխան»։  Թուրքիայի նախագահի կարծիքով տարածաշրջանում մշտական խաղաղություն կարող է ձեռք բերվել միայն «աշխարհագրորեն համահունչ և անկախ» Պաղեստին պետության ստեղծմամբ իր մայրաքաղաք Արևելյան Երուսաղեմով 1967 թ. սահմաններով։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը և Ադրբեջանի և Հայաստանի միջև հետհակամարտային գործընթացի ներկա իրավիճակը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ Աստանայում անցկացվում է Թուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովը։