Շուրջ 7,000 օտարերկրյա քաղաքացիներ ցանկանում են լքել Գազայի հատվածը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող շուրջ 7,000 մարդ սպասում է Գազայի հատվածից հեռանալուն՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև շարունակվող ռազմական առճակատման ֆոնին։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի ԱԳՆ-ն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ այդ մարդկանց թվում կան աշխարհի 60 երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող պաղեստինցիներ։ Բոլոր այն երկրների դիվանագիտական ներկայացուցիչները, որոնց քաղաքացիները սպասում են Գազայի հատվածից մեկնելուն, Եգիպտոսի իշխանությունները հրավիրել են Կահիրե՝ նյութատեխնիկական ապահովման և անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ խորհրդակցությունների համար:

Սրա հետ մեկտեղ, Եգիպտոսի ԱԳՆ-ն դեռևս չի հայտնել՝ արդեն կա՞ պայմանավորվածություն, որ օտարերկրյա քաղաքացիները կկարողանան լքել Գազայի հատվածը Ռաֆահ սահմանային անցակետով, որը գտնվում է Եգիպտոսի հետ այս տարածքի սահմանին։

Չի նշվում նաև ժամկետը, որի ընթացքում կարող է հնարավոր լինել մեկնումը։