Ադրբեջանը 2024թ. բյուջեով 3,7 մլրդ դոլար կհատկացնի պաշտպանության և անվտանգության ծախսերին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի պետական ​​բյուջեի ծախսերը պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտում 2024 թվականին կկազմեն 6 միլիարդ 421 միլիոն մանաթ (3,777 միլիարդ դոլար)։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։

«Ադրբեջանի հաջորդ տարվա պետբյուջեում պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը նախատեսված են 6 միլիարդ 421 միլիոն մանաթի չափով։ Սա 6 տոկոսով կամ 366 մլն մանաթով ավելին է, քան 2023 թվականի հատկացումը»,- ասել է Շարիֆովը խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության խորհրդարանական հանձնաժողովի նիստում 2024 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

Նա նաև նշել է, որ միջոցներն ուղղվելու են բանակին, սահմանների հզորացմանն ու այլ գործունեության։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները 2023 թվականի պետական բյուջեում պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտի ֆինանսավորումն ավելացրել էին 4,6 տոկոսով՝ հասցնելով 5 մլրդ 320,1 մլն մանաթի (3 մլրդ 129,5 մլն դոլար)։ Պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի կառուցվածքում 2023 թվականին պաշտպանության ոլորտի կարիքների համար նախատեսված էր 2 միլիարդ 403,4 միլիոն մանաթ, ազգային անվտանգության համար՝ 364,2 միլիոն մանաթ, սահմանային ծառայության կարիքների համար՝ 470,8 միլիոն մանաթ։

Այս տարվա մայիսին Ադրբեջանի կառավարությունը պետբյուջեից լրացուցիչ 1 միլիարդ մանաթ (588,2 միլիոն դոլար) էր հատկացնել պաշտպանության ոլորտում հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար։

Էմմա Չոբանյան