Իսրայելական բանակը Ռամալլայում գործողություն է իրականացնում

Լուրեր

22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելացի զինվորականները ռեյդ են իրականացնում Հորդանան գետի արևմտյան ափի Ռամալլա քաղաքում, որը Պաղեստինի վարչական կենտրոնն է։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։

Աղբյուրի տվյալներով՝ իսրայելական բանակի անձնակազմը Ռամալլայի կենտրոնում որոշ պաղեստինցիների ձերբակալման գործողություն է իրականացնում։ Տարածքում լսվել են կրակոցների ձայներ։

Նշվում է, որ իսրայելական կողմի ռեյդերը սովորաբար տեղի են ունենում գիշերը, սակայն այս անգամ գործողությունը տեղի է ունեցել ցերեկը, ինչը մեծացնում է բախումների հավանականությունը։

Ըստ Al Hadath-ի՝ գիշերը իսրայելցի զինվորները մի շարք հարձակումներ են իրականացրել պաղեստինյան քաղաքներում, այդ թվում՝ Ռամալլայում։ Զինված բախումներ են գրանցվել իսրայելցի զինվորականների և պաղեստինցիների միջև, սակայն զոհերի մասին տեղեկություններ չկան։