Ռոբերտ Քոչարյանին հարցաքննող քննիչի անունը գաղտնի է պահվում․ Սասուն Խաչատրյանն անուն չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
26.07.2018 | 11:15Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժարվեց հայտնել Ռոբերտ Քոչարյանին հարցաքննող քննիչի անունը և նշեց, որ այդպես են վարվում քննիչին ավելորդ ուշադրությունից զերծ պահելու համար։
Հարցին՝ արդյոք տեսագրվելու է այդ հարցաքննությունը՝ Սասուն Խարատրյանը պատասխանեց․
«Տեսագրելը որոշում է վարույթն իրականացնող մարմինը և տեսագրությունը հանդիսանում է քննչական գործողության բաղկացուցիչ մասը։ Տեսագրությունը, եթե լինի, դա չի նշանակում, որ այն հանրայնացվելու է։ Այո՛, կա որոշում հարցաքննությունը տեսագրելու»։
Մանրամասները՝ տեսանյութում։