Արդյո՞ք Լևոն Մնացականյանին Բաքվի բանտում խոշտանգելով կյանքից զրկել են. ահազանգի հետքերով

Լուրեր

25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մի քանի օր է՝ սոցիալական հարթակներում շրջանառվում է տեղեկություն, թե Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին Բաքվի բանտում խոշտանգել են և կյանքից զրկել։ Այդ մասին ահազանգել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը, որը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ Մնացականյանի սպանվելու մասին տեղեկությունն իրեն փոխանցել են Արցախի պաշտպանության բանակի նախկին սպաները.

«Ես հանդիպել եմ տասնյակից ավելի սպաների հետ, որոնց խոսքով Լևոն Մնացականյանին Բաքվի բանտում դաժանաբար ծեծելով սպանել են։ Ես այս մասին բարձրաձայնել եմ և խնդրել ՀՀ ՄԻՊ-ին, Եվրամիության դեսպաններին և ներկայացուցիչներին ճշտել տեղեկությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Ամատունին Factor TV-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց ներկայացուցիչները Մնացականյանին տեսակցել են հոկտեմբերի 20-ին, սակայն նրանք որևէ լիազորություն չունեն մամուլում տարածվող տեղեկությունների հետքերով գնալու։

«Մեր պատվիրակները տեսակցել են Ադրբեջանում գտնվող ինչպես մյուս պաշտոնատար անձանց, այնպես էլ Լևոն Մնացականյանին։ Դրա շրջանակում ուշադրության կենտրոնում պահել ենք առողջական հարցերը, վերաբերմունքի հարցերը, առաջարկել և օգնել ենք կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, բայց դրանից բացի այլ տեղեկություններ չենք հրապարակում»,- նշեց Ամատունին։

Հիշեցնենք՝ 2015-2018 թվականներին Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Մնացականյանին ադրբեջանցիները գերեվարեցին սեպտեմբերի 29-ին՝ Հակարիի կամրջի ապօրինից անցակետից։ Բաքուն նրան մեղադրանք առաջադրեց «անօրինական խմբավորմանն անդամակցելու և 2002-ին Ալխանլի գյուղում մի խումբ ադրբեջանցիների գերեվարելու ու խոշտանգելու» համար։ Բաքուն պնդում է, թե Լևոն Մնացականյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել դեռ 2006-ից։ Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի կարծիքով ադրբեջանցիները վրեժ են լուծել Մնացականյանից․

«Իր հերոսական անցյալն ու զինվորական հաղթանակներն է, որը չի ներվում թուրքերի կողմից»,-ասաց ազատամարտիկը մեզ հետ զրույցում։

Factor TV-ն փորձեց այս պահին հասանելի հնարավոր աղբյուրներից ճշտել տեղեկության իսկությունը։ ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ հնարավոր չեղավ կապ հաստատել։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը որևէ տեղեկություն չկարողացավ փոխանցել, հայտնելով, որ իրենք ևս լուրի մասին մամուլում են կարդացել։ ՀՀ ՄԻՊ գրասենյակը, առանց մանրամասներ հայտնելու, նշեց՝ Պաշտպանը դիմել է միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին.

«Լևոն Մնացականյանի առնչությամբ համացանցում հայտնված տեղեկություններից անմիջապես հետո Պաշտպանը դիմել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին: Պաշտպանին հասցեագրված տեղեկատվությունը ներկայացվել է որպես խորհրդապահական և հրապարակման ենթակա չէ։ Այս ուղղությամբ աշխատանքները կրում են շարունակակական բնույթ»,- մեզ հետ զրույցում ասաց ՄԻՊ մամուլի քարտուղար Արթուր Ասլանյանը։

Ուշագրավ է, որ ադրբեջանցիների կողմից մինչ օրս չեն հրապարակվում Լևոն Մնացականյանին ձերբակալելու և Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ հանդիպման կադրերը, որոնք եղել են ԱՀ մյուս պաշտոնյաների դեպքում։

Հիշեցնենք՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը շաբաթներ առաջ Լևոն Մնացականյանի մասով ևս դիմումներ է հասցեագրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ռոզա Վարդանյան