Ֆրանսիան և Ղազախստանը պայմանավորվել են ռազմավարական օգտակար հանածոների ոլորտում համագործակցության շուրջ

Լուրեր

25.02.2026 | 11:44
«Վեոլիա Ջուր»-ը՝ գիշերները ջրամատակարարումը դադարեցնելու մասին
25.02.2026 | 11:36
Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան
25.02.2026 | 11:27
«ԱԶ Ալկմար» – «Նոա» խաղի մրցավարները հայտնի են
25.02.2026 | 11:20
Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 0.03 հա մակերեսով հողամաս. Դատախազություն
25.02.2026 | 11:03
Երևանում սպասվում է ձյուն, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի 8-12 աստիճանով
25.02.2026 | 10:55
«Ինտերը» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 10:45
Թուրքիայում F-16 կործանիչ է կործանվել, օդաչուն զոհվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 10:38
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 4500 տոննա դիզելային վառելիք
25.02.2026 | 10:35
2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կասեցում․ 143 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք
25.02.2026 | 10:18
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.94%-ով և կազմել 5155.80 դոլար
25.02.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 25-ի դրությամբ
25.02.2026 | 09:46
Վերականգնվել է պետությանը պատճառված 10 մլն դրամը․ ՔԿ
25.02.2026 | 09:27
Ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 23:39
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.02.2026 | 23:35
Մեր ջանքերն առաջնորդվում են այն գիտակցմամբ, որ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում. Միրզոյանը՝ Ժնևում
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել են ռազմավարական օգտակար հանածոների ոլորտում համագործակցության հռչակագիր, որը ներառում է ուրան։ Ֆրանսիայի նախագահի այցի ընթացքում, ընդհանուր առմամբ, ստորագրվել է վեց պայմանագիր, հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ղազախստանի նախագահը նշել է, որ հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչը «հատկապես կարևոր է այսօրվա աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական բարդ իրավիճակում»։ Հանդիպման ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացումն արագացնելու նպատակով Տոկաևն աշխատանքային խմբի ստեղծում է նախաձեռնել։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ասել է, որ Ֆրանսիան Ղազախստանի կարևոր գործընկերն է, նաև ընդգծել, որ այս տարի լրանում է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման 15-ամյակը։ Երկրի ղեկավարը հավելել է, որ Ֆրանսիան Ղազախստանի խոշորագույն ներդրողների թվում է։

«Այս տարվա 8 ամիսների ընթացքում մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալն անցյալ տարվա համեմատ աճել է 21 տոկոսով և հասել 2,7 միլիարդ դոլարի։ Վերջին 15 տարիների ընթացքում Ֆրանսիայից Ղազախստան է ներգրավվել շուրջ 18,7 միլիարդ դոլարի ներդրումներ»,- ասել է Տոկաևը։

Ֆրանսիայի նախագահի այցի ընթացքում կողմերը պայմանավորվել են նաև հողմային էլեկտրակայանի համատեղ կառուցման և երկաթուղային տեխնիկայի պահպանման շուրջ, պայմանագրեր են ստորագրվել դաբաղի դեմ պատվաստանյութերի մատակարարման, ֆրանսիական գործակալության խմբի ստեղծման և Ղազախստանում ֆրանսիական դպրոցների բացման վերաբերյալ։