Տարածաշրջանը մոտ է վճռական որոշում կայացնելուն․ Աբդոլլահիանը՝ Թուրքիայի ԱԳ նախարարին

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ տարածաշրջանը շատ մոտ է Պաղեստինի իրավիճակի վերաբերյալ մեծ և վճռական որոշում կայացնելուն, եթե Իսրայելի ագրեսիաները շարունակվեն։ Mehr գործակալության փոխանցմամբ՝ Աբդոլլահիանը նման հայտարարություն է արել Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում տեղի ունեցած բանակցություններից հետո։

Նա նշել է, որ Իրանը շարունակում է տարածաշրջանում իր դաշնակիցների և ընկերների հետ խորհրդակցելու ջանքերը՝ կանխելու Գազայի պատերազմի շրջանակների ընդլայնումը։ Իրանցի բարձրաստիճան դիվանագետը հավելել է, որ Իրանի նախագահն առաջարկել է հանդիպում անցկացնել իսլամական և արաբական երկրների ղեկավարների մասնակցությամբ Պաղեստինի հարցով։

«Եթե խաղաղ բնակչության դեմ ցեղասպանությունն ու պատերազմական հանցագործությունները չդադարեցվեն, ապա տարածաշրջանը շատ մոտ կլինի մեծ և վճռական որոշում կայացնելուն»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ այդ դեպքում Իսրայելն ու նրա կողմնակիցները պատասխանատվություն կկրեն պատերազմի շրջանակների ընդլայնման համար։

Աբդոլլահիանը կոչ է արել բոյկոտել իսրայելական ռեժիմի արտադրանքը՝ հավելելով. «Մենք աջակցում ենք ցանկացած քաղաքական նախաձեռնության, որը կանխում է պատերազմի տարածումը և երաշխավորում Պաղեստինի ժողովրդի իրական իրավունքները»:

Նա նաև հայտնել  է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին իր թուրք գործընկերոջ հրավերով մոտ ապագայում կայցելի Թուրքիա։

Անդրադառնալով Թեհրանի և Թուրքիայի երկկողմ հարաբերություններին՝ Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ երկու երկրները պայմանավորվել են ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել ընդհանուր սահմանների անվտանգության հարցում։

Նա նաև ողջունել է պաղեստինցիներին աջակցելու հարցում Թուրքիայի նախագահի և թուրք ժողովրդի դիրքորոշումը։

Էմմա Չոբանյան