Սա երկար պատերազմ է լինելու․ Նեթանյահուն դիմել է իսրայելացիներին

Լուրեր

15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
Բոլորը

Իսրայելի իշխանությունները հաստատել են երեքշաբթի Գազայում մարտերի ժամանակ 11 զինվորի մահվան տեղեկությունը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, դիմելով երկրի քաղաքացիներին, ասել է, որ նրանք զոհվել են արդար պատերազմում, և որ սա երկար պատերազմ է լինելու, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք դժվար պատերազմ ենք մղում, սա երկար պատերազմ է լինելու։ Այս պատերազմում մենք ունենք կարևոր ձեռքբերումներ, բայց նաև ցավալի կորուստներ»,- ասել է Նեթանյահուն տեսաուղերձում։

Իսրայելի զինվորներից յուրաքանչյուրը մի ամբողջ աշխարհ է, և Իսրայելը կհիշի նրանցից յուրաքանչյուրին, ով ընկել է այս արդար պատերազմում, վստահեցրել է Նեթանյահուն զոհված զինվորների հարազատներին և ընկերներին։

«Իսրայելի ամբողջ ժողովուրդը փարվում է ձեզ, մեր սրտերի խորքից: Մենք բոլորս հիմա ձեզ հետ ենք՝ ձեր մեծ տխրության այս պահին: Մեր զինվորները զոհվել են արդար պատերազմում, մեր տան համար պատերազմում։ Խոստանում եմ ձեզ, Իսրայելի՛ քաղաքացիներ, մենք կշարունակենք՝ մինչև ավարտենք մեր առաքելությունը, կշարունակենք մինչև հաղթանակ»,- ասել է Նեթանյահուն: