Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը մահմեդական երկրներին կոչ է արել նավթ և պարենամթերք չմատակարարել Իսրայելին

Լուրեր

16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
Բոլորը

Մահմեդական երկրները պետք է անհապաղ դադարեցնեն Իսրայելի հետ բոլոր տեսակի առևտրատնտեսական համագործակցությունը։ Նման հայտարարությամբ է հանդել եկել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, գրում է Tasnim news-ը։

«Այն, ինչին մահմեդական երկրները պետք է անվերապահորեն և անհապաղ համաձայնեն, դա Պաղեստինում Իսրայելի կատարած հանցագործությունների դադարեցումն է: Նավթի և պարենի արտահանումը պետք է դադարեցվի: Մահմեդական երկրները պետք է դադարեցնեն բոլոր տեսակի առևտրատնտեսական համագործակցությունն Իսրայելի հետ»,- ասել է նա ուսանողների առջև ունեցած ելույթում:

Անցյալ շաբաթ Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին Իսրայելին մեղադրել էր «կարմիր գծերը հատելու» համար։ Ավելի վաղ քաղաքական գործիչը նաև նշել էր, որ Թեհրանը չի հետևի Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակին չմիջամտելու՝ ԱՄՆ-ի զգուշացումներին։ Այնուամենայնիվ, նա հերքել է մեղադրանքները, թե Իրանը կանգնած է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևում։

Իրանի ԱԳՆ-ն, իր հերթին, հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Իսրայելի իշխանություններին «միջազգային իրավունքի բոլոր հնարավոր օրենքները խախտելու համար»։