Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի այցը Ղազախստան

Լուրեր

22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Ղազախստանն ինքնիշխան պետություն է, որն իր հայեցողությամբ զարգացնում է հարաբերություններն այլ երկրների հետ։ Այն ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության հետ, Ռուսաստանը և Ղազախստանը դաշնակիցներ են։ Լրագրողներին այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Կրեմլը վերաբերվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին Ղազախստան, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Մակրոնը ժամանել էր Ղազախստան և հանդիպել երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

«Այն (Ղազախստանը) ինքնիշխան պետություն է և, իհարկե, իր հայեցողությամբ զարգացնում է հարաբերությունները բոլոր երկրների հետ»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ Ռուսաստանն ու Ղազախստանն ունեն «պատմական, ռազմավարական գործընկերային հարաբերություններ»։

«Նրանք մեր դաշնակիցներն են: Մեր շահերը միավորված են բազմաթիվ ինտեգրացիոն ձևաչափերում: Եվ մենք զարգացնում ենք մեր սեփական հարաբերությունները Ղազախստանի հետ, ինչը մենք շատ ենք գնահատում»,- հավելել է Պեսկովը՝ ընդգծելով «Աստանայի կողմից լիակատար փոխադարձությունը»: