Ուկրաինայում հայտնել են, որ թուրքական «Բայրաքթար»-ներն այլևս «սահմանափակ պիտանի են» մարտի դաշտում

Լուրեր

30.04.2026 | 13:54
Մուստաֆաևի` Ջուջևան այցելելու հարց չի քննարկվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:45
Պերմը երկրորդ օրն անընդմեջ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել. դպրոցներում և բուհերում դասերը չեղարկվել են
30.04.2026 | 13:36
Գնում ենք, տեսնում ենք Արծվաշենում մզկիթ ա կառուցվել, ասելու ենք՝ պատմամշակութային արժե՞ք ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:29
Իսլամ Մախաչևը սկսել է պատրաստվել հաջորդ մենամարտին
30.04.2026 | 13:27
Երկու փոխվարչապետերի այցերը պատմական են. Փաշինյանը` Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:18
Իսրայելը մի քանի նավ է կալանավորել Գազայի օգնության նավատորմից
30.04.2026 | 13:09
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.04.2026 | 12:58
CENTCOM-ի հրամանատարը Թրամփին կտեղեկացնի Իրանի դեմ նոր ռազմական տարբերակների մասին. Axios
30.04.2026 | 12:50
Ռոնալդուն՝ սաուդյան լիգայի մասին․ «Ես շատ վատ բաներ եմ տեսնում, սա այլևս ֆուտբոլ չէ»
30.04.2026 | 12:41
Կարս-Գյումրի երկաթուղին կամրապնդի տարածաշրջանային կապը, օգուտներ կբերի ամբողջ Հարավային Կովկասին. ԵՄ
30.04.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 12:25
Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվի «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին
30.04.2026 | 12:22
Խուլիան Ալվարեսը գերազանցել է Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում
30.04.2026 | 12:10
Ադրբեջանով հացահատիկ է գալիս ՀՀ // «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը հաստատվեց․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 12:00
ՀՀ-ում լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման. Factor TV-ն մի շարք կայքերի հետ կատարում է անկախ վերահսկողի դեր. RSF
Բոլորը

Թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը, որոնք, ինչպես հաղորդվում է, օգնում էին Ուկրաինային պատերազմում ավելի վաղ արձանագրված ռազմական հաջողություններում, այժմ սահմանափակ պիտանի են՝ ռուսական ուժերի կողմից իրենց հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու պատճառով։ Այս մասին հայտնել է ուկրաինացի զինվորական պաշտոնյան, գրում է Defence News-ը։

Ուկրաինայի Գլխավոր հետախուզության վարչության հրամանատար, գնդապետ Վլադիմիր Վալիուխի գնահատականը հնչում է այն բանից հետո, երբ անօդաչու թռչող սարքերը շարունակում են առանցքային դեր խաղալ Ուկրաինայի պաշտպանական հաշվարկում, սակայն նոր մարտավարական սահմանափակումներ են մտել խաղի մեջ։

«TB2-ի համար ես չեմ ուզում օգտագործել անպիտան բառը, բայց դժվար է գտնել իրավիճակներ, որտեղ կարելի է դրանք օգտագործել»,- ասել է Վալիուխը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ շարունակում են օգտագործել անօդաչու թռչող սարքեր, սակայն փոխվել են դրանց կիրառման հաճախականությունն ու դերը մարտի դաշտում։

«Մենք չափազանց երախտապարտ ենք TB2-ին, բայց պատերազմի սկզբում դրանք ավելի շատ են օգտագործվել և ավելի շատ հարվածներ են եղել»,- նշել է Վալիուխը:

Նա ասել է, որ թուրքական ԱԹՍ-ների օգտագործման հետ կապված դժվարություններ են առաջացել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի հարմարեցման պատճառով։

Baykar ընկերությունն իր հերթին Defense News-ին ասել է, որ իր առաջատար արտադրանքի սահմանափակ օգտակարության մասին հաղորդագրություններին պետք է սկեպտիկ վերաբերվել։

«Սա բարդ միջավայր է գործելու համար, քանի որ Ռուսաստանը միջին և ավելի մեծ հեռահարության հարյուրավոր հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել ուկրաինական ճակատում»,- պարզաբանել է «Բայքարի» գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը:

Նա նշել է, որ ներկայում ԱԹՍ-ները հիմնականում օգտագործվում են ամենօրյա թիրախային թռիչքների համար։

Էմմա Չոբանյան