Ալիևն ընդունել է Պակիստանի ցամաքային զորքերի հրամանատարին

Լուրեր

23.02.2026 | 20:28
Մեքսիկայում անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
23.02.2026 | 20:14
Իրանում ուսանողները խոշոր բողոքի ցույցեր են անցկացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:00
Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների վտանգը մեծ է․ դիվանագիտական գործարքի շանսը նվազ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 19:45
Ո՛չ բաղնիք կա, ո՛չ զուգարան, էս պայմաններում երկու երեխա եմ պահում․ տնակում ապրող կինը նպաստից զրկվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 19:40
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է, Գորիսի տարածաշրջանում՝ մառախուղ
23.02.2026 | 19:30
Շոյգուի հայտարարությունն աբսուրդ է․ արևմտյան ռեակտորները մշտապես ունեցել են անվտանգության ավելի բարձր պահանջներ․ Արեգ Դանագուլյան
23.02.2026 | 19:16
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
23.02.2026 | 19:08
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Բեռնում հիմնել ՀՀ ռեզիդենտ դեսպանություն
23.02.2026 | 19:00
ՀՀԿ-ում կիսվել են կարծիքները․ կան ԱԺ ընտրություններին մասնակցելուն կողմ և դեմ ԳՄ անդամներ. համագումար կհրավիրվի․ Մարգարիտ Եսայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 18:43
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
23.02.2026 | 18:27
«ԱԶ Ալկմարը» հաղթանակ է տարել «Նոայի» դեմ խաղից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 18:18
Սոֆիայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստը խփել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 18:09
Քննարկվել են էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության ընթացքը և դրանց հեռանկարները
23.02.2026 | 18:00
Պապիկյանը Իրան է մեկնել // «Turkish Airlines»-ը ՀՀ-ից թռիչքներ կիրականացնի․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 17:53
Այցելեցի Տեր Օշինին․ Ռուբինյանը պնդում է՝ քահանայի ասածը Քրեական օրենսգրքով հետապնդելի է
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Պակիստանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ասիմ Մունիրին։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Ալիևը նշել է, թե երկրների միջև բարեկամական ու եղբայրական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմական ոլորտում։

Նա նաև բարձր է գնահատել «Պակիստանի կառավարության և ժողովրդի կողմից Ադրբեջանի մշտական ​​աջակցությունը, նաև այն, որ Պակիստանը Հայաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ չի հաստատել»։ Ալիևը նաև երախտագիտություն է հայտնել 2020 թվականի աշնանը՝ Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ Պակիստանի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող քաղաքական աջակցության համար։

Ադրբեջանի նախագահն ասել է, որ երկու երկրների միջև կա հաջող համագործակցություն ռազմական արդյունաբերության ոլորտում, և անդրադարձել համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությանը։

Անդրադառնալով երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցին՝ Ալիևը ևս մեկ անգամ նշել է, որ Ադրբեջանը Ջամուի և Քաշմիրի հարցում միշտ աջակցում է Պակիստանին։

Էմմա Չոբանյան