Ընդլայնվել է 40+10 հազար դրամի շահառուների շրջանակը․ փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել

Լուրեր

15.03.2026 | 12:48
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
15.03.2026 | 12:39
Իտալիան գրեթե 40 տարվա արգելքից հետո սկսել է նախապատրաստվել ատոմային էներգետիկայի վերադարձին. Bloomberg
15.03.2026 | 12:08
Ղազախստանում մեկնարկել է նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն
15.03.2026 | 11:20
Վթարային ջրանջատում Երևանում
15.03.2026 | 11:03
«Ֆորմուլա-1»-ի Բահրեյնի և Սաուդյան Արաբիայի Գրան պրիի փուլերը չեղարկվել են
15.03.2026 | 10:34
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
15.03.2026 | 10:24
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
14.03.2026 | 23:14
Ըմբիշ Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Սամվել Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 20:09
Նյու Յորքում Հայաստանի նախաձեռնությամբ քննարկվել է գենդերային հավասարության դերը կենսաբազմազանության պահպանման գործում
14.03.2026 | 20:02
Այս պահի դրությամբ Կատարում է գտնվում 21 ՀՀ քաղաքացի. դեսպանություն
14.03.2026 | 19:43
«Դաբիցա» արեք` կռիվ չլինի. ագարակցին` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 19:26
Էդուարդ Սպերցյանի դուբլը հաղթանակ է պարգևել «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈԻԹ
14.03.2026 | 19:08
Չեք պատկերացնի` ես ձեր հարցով ինչքան եմ զբաղվել. Փաշինյանը Մեղրիում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 19:00
300 դպրոցներից շատերի ծախսը հիմնավորված չէ, իսկ տնօրեն չեն դառնում, քանի որ ներսից չեն աճեցնում. Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 18:24
Իրանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով. ԱԳՆ
Բոլորը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերը:

Ինչպես նշել է Զարուհի Մանուչարյանը, 100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրից արդեն իսկ օգտվել է շուրջ 100 հազար անձ: Այս շաբաթ իրականացվել է վճարում նաև կեցության և կոմունալ ծախսերի համար նախատեսված 40+10 հազար դրամի աջակցության ծրագրի շրջանակում: Արդյունքում՝ ծրագրից արդեն իսկ օգտվել է 73 196 անձ: Նրանցից 69 199 ստացել է աջակցությունը 40+10 հազար դրամի, իսկ 3997 -ը՝ 10 հազար դրամի չափով: Նշվել է նաև, որ վերջին փոփոխություններով ընդլայնվել է շահառուների շրջանակը. միանվագ դրամական սոցիալական աջակցություն կստանան նաև Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ի միջոցով ՀՀ տեղափոխված անձինք:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, անդրադառնալով 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի ընթացքին, նշել է, որ հոկտեմբեր ամսվա համար դիմումների ներկայացման պահանջ չի եղել: Ըստ փոխնախարարի՝ նոյեմբերից սկսված աջակցությունը կտրամադրվի հատուկ պայմաններով: Նախ՝ շահառու չեն հանդիսանա բոլոր այն մարդիկ, որոնց համար կեցության խնդիրն ապահովվում է պետական միջոցներով: Խոսքը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ պետական համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, հյուրանոցներում մնացող մարդկանց մասին է: Նոյեմբերի համար անհրաժեշտ կլինի նաև մեկ անգամ առցանց դիմում լրացնել: «Պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ դիմում ներկայացնելու ժամանակ տրամադրվելու են անձնական տվյալներ, նույն հասցեում բնակվողների անձնական տվյալները, հասցեն, պետք է լրացվի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և էլեկտրաէներգիայի ծառայության բաժանորդի համարը: Անչափահասների դեպքում կցվելու է նաև երեխայի ծննդյան վկայականի լուսապատճեն, իսկ եթե դիմողը խնամակալն է կամ հոգաբարձուն՝ նաև այդ փաստը հաստատող փաստաթուղթը»,-ասել է Աննա Ժամակոչյանը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ ընթացակարգը հնարավորինս պարզեցված է. առցանց դիմումի հղումը նախարարությունը կներկայացնի առաջիկայում, կլինեն նաև դիմումի լրացման ուղեցույցներ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է կրթության ոլորտում իրականացվող ծրագրերին և նշել, որ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում հոկտեմբերի 31-ի դրությամբ սովորում է ԼՂ-ից բռնի տեղահանված 16 371 երեխա, որից 5185-ը՝ Երևանում, մնացածը՝ մարզերում: ԿԳՄՍ փոխնախարարը հորդորել է այն ծնողներին, որոնց երեխաները դեռ չեն հաճախում դպրոցներ՝ դիմել բնակության վայրում գտնվող ամենամոտ ուսումնական հաստատությունը և ապահովել երեխաների կրթության շարունակականությունը: «Շարունակվում են նաև նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության շարունակականության ապահովման ծրագիրը: Այս պահին՝ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորում է 991, բուհերում՝ 1645 ուսանող»,-ասել է փոխնախարարը:

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ այս պահի դրությամբ դիմել է 126 շահառու, որից 52-ն արդեն գործուղվել է: Փոխնախարարը հիշեցրել է, որ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ մարզերի՝ Սյունիքի, Վայոց ձորի հանրակրթական ուսհաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում 30 տոկոս հավելավճարից բացի կունենան նաև ամենամսյա 50 հազար դրամ լրավճար: