Ղարաբաղի հայերը չեն մոռացվի․ ԵՄ-ն 1.7 մլն եվրոյով ավելացնում է ԼՂ-ից տեղահանված հայերի մարդասիրական օգնությունը

Լուրեր

24.06.2026 | 17:30
«Ծիրանը հավաքել, սամալյոտով արտահանել ենք, ընտիր ծիրան էր»․ Սուրենավանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
24.06.2026 | 17:09
Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը
24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
Բոլորը

Եվրահանձնաժողովը 1,7 մլն եվրոյով ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղից Հայաստան մարդկանց զանգվածային հոսքի։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր ֆինանսավորումը նպատակաուղղված կլինի է՛լ ավելի ամրապնդելու ԵՄ գործող մարդասիրական արձագանքը տեղահանվածներին՝ տրամադրելով դրամական օգնություն, ապաստան, պարենային ապահովություն և ապրուստի, պաշտպանության և առողջության միջոցներ:

Այս ֆինանսավորումը համալրելու է Եվրահանձնաժողովի կողմից ճգնաժամին ի պատասխան արդեն իսկ հայտարարված 10,45 միլիոն եվրոյի օգնությունը, ինչը 2023 թվականին մարդասիրական ընդհանուր ֆինանսավորումը կհասցնի ավելի քան 12 միլիոն եվրոյի:

«Ղարաբաղի հայերը չեն մոռացվի։ Քանի որ ձմեռ է սկսվում, Հայաստանում տեղահանվածները կբախվեն լրացուցիչ մարտահրավերների։ ԵՄ-ն ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը՝ ձմռանը նախապատրաստվելու համար: Մենք շարունակում ենք տեղում աշխատել մեր հումանիտար գործընկերների հետ՝ ամենախոցելի խավերին օգնություն տրամադրելու համար»,- ասել է Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը։

Ըստ հաղորդագրության՝ քանի որ ավելի քան 100,000 մարդ լքել է իրենց տները՝ իրենց հետ վերցնելով հիմնականում նվազագույն իրեր, նրանք այժմ ունեն սննդի, ապաստանի և այլ անհրաժեշտ ծառայությունների կարիք, երբ փորձում են հաստատվել Հայաստանում: Սպասվում է, որ մարդկանց կարիքները կավելանան մոտալուտ ձմռան լույսի ներքո, քանի որ կարիքավոր մարդիկանց համար կպահանջվի ձմեռային ապաստան և տաք հագուստ:

Էմմա Չոբանյան