Զոհրաբ Մնացականյանը կարևորում է ՄԱԿ-ի աջակցությունը Մինսկի Խմբի ձևաչափով ղարաբաղյան խաղաղ բանակցությունների շարունակմանը

Լուրեր

07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
Բոլորը

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի պատվիրակության կազմում այցելել էր Նյու Յորք ՄԱԿ-ի գրասենյակ: Նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի ղեկավար անձնակազմի, այդ թվում գլխավոր քարտուղարի հետ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Օրերս Հայաստանի պատվիրակությունը փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ այցելել էր Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ, ուր մասնակցել էր Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումի քննարկումներին: Պատվիրակության կազմում էր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ով Ամերիկայի Ձայնի հետ զրույցում ամփոփեց այցի արդյունքները:

«Մենք ունեինք ծրագրավորված աշխատանքներ ՄԱԿ-ում կապված սոցիալ-տնտեսական ոլորտում Հայաստանի գերակայությունների ներկայացման հետ ՄԱԿ-ի Զարգացման 2030 ծրագրի իրականացման առումով»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը:

Ըստ Զոհրաբ Մնացականյանի, այցի նպատակներից էր ներկայացնել այսօրվա Հայաստանի զարգացման հիմնական օրակարգն ու այն բոլոր նպատակները, որոնք իրենց առջև են դնում Հայաստանի նոր իշխանությունները:

 

Այցի շրջանակում Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ ունեցավ ՄԱԿ-ի ղեկավար շրջանակների, ներառյալ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեսի հետ:

«Մեր զրույցները կառուցված էին Հայաստանի և ՄԱԿ-ի համատեղ օրակարգի շուրջ բազմաթիվ գերատեսչությունների գծով: Այդ օրակարգում ներգրավված են հարցեր, որոնք վերաբերվում են մեր ներքին քաղաքականությանը, բարեփոխումներին, արդարության և օրենքի գերակայության հաստատմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, սոցիալական հավասարությանը»,- նշել է արտգործնախարարը:

Շոշափված հարցերի շրջանակում են եղել նաև անվտանգությանը վերաբերվող թեմաներ, ներառյալ ղարաբաղյան հակամարտությունը: Ըստ Մնացականյանի, ՄԱԿ-ը մշտապես աջակցում է Մինսկի խմբի շրջանակում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նախարարը կարևորեց ՄԱԿ-ի և կառույցի գլխավոր քարտուղարի աջակցությանն այս ձևաչափով բանակցությունների շարունակմանը:

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո նոր իշխանությունները վարում են ակտիվ արտաքին քաղաքականություն՝ երկխոսություն վարելով Ռուսաստանի, Եվրամիության, այլ երկրների ղեկավարների հետ: Սեպտեմբերին էլ նախատեսվում է վարչապետ Փաշինյանի այցը Միացյալ Նահանգներ:

Արտգործնախարար Մնացականյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում գալիք սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի հերթական նստաշրջանին Հայաստանի մասնակցությունը պատշաճ ապահովելու ուղղությամբ:

«Առավելագույնը կանենք մեր գործընկերների հետ երկխոսության մեջ ներգրարվվելու համար պետությունների ու կառավարությունների ղեկավարների մակարդակով: Դա միշտ արվել է, և մենք շատ ոգևորված ենք ու ուրախ այս առիթից օգտվելու և մեր օրակարգն այդ հանդիպումներին առաջ տանելու համար»,- նշել է արտգործնախարարը: